Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախով, ճնշմամբ և անվստահությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։

«Հարգելի՛ գործընկերներ, լրագրողներ և խոսքի ազատության պաշտպաններ ու ջատագովներ,

Շնորհավորում եմ ձեզ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։

Մամուլի ազատությունը ժողովրդավարության առանցքային հիմնասյուներից է։ Այն ոչ միայն տեղեկատվություն փոխանցելու գործիք է, այլ նաև հանրային վերահսկողության, հաշվետվողականության և արդարության ապահովման կարևոր մեխանիզմ։ Ազատ ու անկախ մամուլը հասարակության ձայնն է՝ երբեմն անհարմար, երբեմն սուր և կտրուկ, բայց միշտ կարևոր ու անհրաժեշտ։

Սակայն այսօր, ցավոք, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մամուլի ազատությունը գնահատվում է նաև գործնական միջավայրով։ Եվ այդ միջավայրը հաճախ լի է ոչ միայն բացահայտ սահմանափակումներով, այլ նաև անտեսանելի, բայց ոչ պակաս վտանգավոր ճնշումներով։ Բռնաճնշումը միայն ֆիզիկական բռնությունը չէ։ Այն նաև հոգեբանական ճնշումն է, սպառնալիքների մթնոլորտը, լրագրողների և լրատվամիջոցների համակարգված թիրախավորումը, պիտակավորումն ու վարկաբեկումը։

Այսօր հաճախ է հնչում՝ «մամուլը երբևէ այսքան ազատ չի եղել» արտահայտությունը։ Գուցե կան մարդիկ, ովքեր համակարծիք են այս ձևակերպման հետ, բայց մամուլի ներկայացուցիչները, ովքեր ամեն օր գործում են մեդիա դաշտում, այդ խմբում չեն, որովհետև իրականում մամուլը ոչ թե այսքան ազատ, այլ երբեք այսքան թիրախավորված չի եղել։

Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախով, ճնշմամբ և անվստահությամբ։

Մեր պարտքն է ոչ միայն խոսել մամուլի ազատության մասին, այլ նաև ապահովել այնպիսի միջավայր, որտեղ լրագրողը կարող է գործել առանց ճնշման, առանց վախի և առանց ինքնագրաքննության։ Որտեղ քննադատությունը չի դիտվում որպես սպառնալիք, այլ ընկալվում է որպես զարգացման հնարավորություն։

Այս օրը ևս մեկ հիշեցում է, որ ազատ խոսքը պետք է ոչ միայն պաշտպանել, այլ նաև արժևորել ամեն օր։

Շնորհակալություն ձեր կարևոր առաքելությունն արժանապատվորեն իրականացնելու համար»,- գրված է հաղորդագրության մեջ։