Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Եթե խաղաղություն եք ուզում, արցախցիները պիտի վերադառնան. Ալիևը շարունակելու է ցեղասպանnւթյnւնը. Արտակ Բեգլարյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     

Եթե խաղաղություն եք ուզում, արցախցիները պիտի վերադառնան. Ալիևը շարունակելու է ցեղասպանությունը: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Հիմա Երևանում գտնվող առաջնորդների ներկայացրած բազմաթիվ պետությունների ստորագրություններով՝ Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակիչները պետք է հնարավորություն ունենան արժանապատիվ, անվտանգ, կամավոր, անհապաղ և անխոչընդոտ վերադարձի։ 2,5 տարի է, ինչ Արցախի ժողովուրդը կամովի ցանկանում է վերադառնալ հայրենիք՝ երաշխիքների ներքո, բայց ոչ ոք չի ապահովում այդ պայմանները, ոչ ոք արդարադատության միջազգային դատարանի հրամանը չի կատարում, որևէ երկխոսության միջազգային մեխանիզմ չի ներդնում, բոլորն անտեսում են մեր դիմումները և ընդհուպ մինչև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ Նիկոլ Փաշինյանը, մեզ հորդորում է մոռանալ մեր վերադարձի իրավունքը:

Երբ վերադարձի իրավունքի մասին ենք խոսում, առաջին հերթին պետք է գնահատականներ հնչեն, թե Արցախի ժողովրդի հանդեպ ինչ հանցագործություններ են տեղի ունեցել, որից հետո նոր կարող ենք խոսել, թե վերադարձը ինչպիսին կարող է լինել, երաշխավորելու համար նոր հանցագործությունների կանխումը։ Եվրոպացի առաջնորդները գիտեն, որ մեր հանդեպ տեղի են ունեցել զանգվածային ոճրագործություններ։ Մեր վերադարձի իրավունքը ոչ միայն ապրիորի է՝ բխելով միջազգային իրավունքի տարբեր փաստաթղթերից, այլ նաև կոնկրետ է և անմիջական՝ բխելով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հրամանից:

Միջազգային հանրությունն ունի պարտավորություն ապահովելու մեր վերադարձի իրավունքը, եթե դուք ցանկանում եք տարածաշրջանում խաղաղություն, ապա մեր վերադարձի իրավունքը և մնացած բոլոր իրավունքները՝ գերիների, պատանդների վերադարձը, մշակութային ժառանգության մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանությունը, պետք է հարգվեն և վերականգնվեն, այլապես տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, և Ադրբեջանի ալիևյան ցեղասպանական ռեժիմը շարունակելու է նորանոր հանցագործությունները հայ ժողովրդի դեմ»,- նշել է նա: 

Հիշեցնենք, որ արցախցիների բողոքի ցույց է տեղի ունենում Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ այս պահին մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Նրանք պաստառներ են պահում «Ազատություն հայ քրիստոնյա պատանդներին», «Վերադարձրեք քրիստոնյա հայերին» և «Արցախը Հայաստան է» գրություններով։

Հետևեք մեզ՝ այստեղ