Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն»

«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող,  Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր, երբ Հայաստանի իշխանությունները հստակ հայտարարում են եվրոպական ինտեգրման ընթացքի մասին, մենք պարտավոր ենք բարձրաձայնել այն, ինչի մասին կառավարող թիմը, դիվանագետները նախընտրում են լռել։
 
Ադրբեջանը շարունակում է գերևարության մեջ պահել մեր հայրենակիցներին։ Նրանք դասական իմաստով ռազմագերիներ չեն, այլ պատանդներ, որոնց Իլհամ Ալիևի ռեժիմը օգտագործում է որպես շանտաժի գործիք՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր պահանջներ ձևակերպելու նպատակով:
 
Մինչ օրս Բաքվի բանտերում պահվում են առնվազն 19–23 հայ գերիներ՝ Արցախի նախկին ղեկավարներ, զինվորականներ, խաղաղ բնակիչներ։ Նրանց նկատմամբ կազմակերպվել են կեղծ դատավարություններ, իսկ 2026 թվականի փետրվարին հրապարակվել են դատավճիռներ՝ մինչև ցմահ ազատազրկում։
 
Միակ կազմակերպությունը, որն ունեցել է նրանց հետ կապ հաստատելու հնարավորություն՝ Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեն, անցյալ տարվա սեպտեմբերից փակել է իր պատվիրակությունը Ադրբեջանի տարածքում՝ տեղի իշխանությունների պահանջով։
 
Ալիևը ցինիկորեն հայտարարում է, որ ռազմագերիների ներումը «օրակարգում չէ»։ Բաքվի նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ գերիների դանդաղ ոչնչացումը և հայկական ժողովրդի նվաստացումը:
 
Այս ֆոնին ընթանում է Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը։ Հնարավոր չէ հավատալ եվրոպական մտադրությունների անկեղծությանը այնքան ժամանակ, քանի դեռ Բրյուսելի անտարբեր հայացքի ներքո Ալիևի ռեժիմը զնդաններում անպատիժ պահում է մեր հայրենակիցներին և թելադրում է ԵՄ ղեկավարությանը՝ ինչպես վերաշարադրել գործընկերության համաձայնագրերի տեքստերը, որպեսզի դրանցից ջնջվի հայերի իրավունքներին վերաբերող որևէ դրույթ:
 
Բաքուն չի թաքցնում իր ախորժակը։ Ադրբեջանի իշխանությունը համակարգված լեգիտիմացնում է այն առասպելը, թե Երևանը պատմական ադրբեջանական հող է, և եթե միջազգային հանրությունն ադեկվատ չհակադարձի, շուտով ամբողջ Հայաստանը կհայտնվի Բաքվի ագրեսիվ քաղաքականության պատանդի դերում։
 
Ադրբեջանի հետ ամուր և երաշխավորված խաղաղությունը չի կարող կառուցվել ուժի հարկադրանքով, օկուպացված տարածքներով և պատանդների խոշտանգումով։ Իրական խաղաղության առաջին և պարտադիր պայմանը բոլոր հայ գերիների տուն վերադարձն է։ Սա ոչ թե խնդրանք է, այլ նվազագույն պայման, ինչը թույլ կտա գնահատել Բաքվի խաղաղասիրական մտադրությունների լրջությունը և միջազգային դերակատարների ազնվությունը
 
«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»!» շարժումը , պահանջում է՝
 
• բոլոր հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատումը
 
• միջազգային մարդասիրական մոնիթորինգի ապահովում և ՄԿԿԿ-ի վերադարձ Ադրբեջան՝ գերիների կյանքերը փրկելու համար։
 
Դիվանագիտական ծիսակատարությունների ժամանակը վերջացել է։ Եթե Եվրոպան ցանկանում է, որ հայերը հավատան իր արժեքներին, ապա թող տուն վերադարձնի Հայաստանի քաղաքացիներին։