Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին

Հայաստանի գործող իշխանությունները չափազանց մեծ ախորժակ ունեին, որ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին կմասնակցեն նաև Թուրքիան և Ադրբեջանը՝ դրանով հնարավորություն տալով Փաշինյանին քարոզչության և «խաղաղության օրակարգի» նոր էջ բացել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ի սկզբանե հրաժարվեց։ Վերջին պահին էլ հայտնի է դարձել, որ Թուրքիան Հայաստան է ուղարկել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազին։ Ի վերջո, ինքը՝ Ալիևը, միջոցառմանը մասնակցել է տեսակապի հնարավորությամբ։ Փաշինյանը Երևանում հայտարարել է, թե Յըլմազը Թուրքիայի առաջին փոխնախագահն է, ով երբևէ այցելում է Հայաստան։ Անդրադառնալով Ադրբեջանին՝ Փաշինյանը հայտարարել է, թե հույս ունի, որ հնարավորություն կունենա այցելել Ադրբեջան 2028 թ․-ին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի։

Տեսակապով ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահը, ընդ որում՝ նրա ելույթը կարելի է անվանել անվարան աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Ալիևի՝ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն 9 ամիս խաղաղ ապրում են, սովորում են ապրել խաղաղության մեջ, և Հայաստանը, և Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները։ «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները։ Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերին, որ փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին, և իմ հայ գործընկերոջ ելույթը դա շատ հստակ ընդգծեց»,- ասել է Իլհամ Ալիևը՝ ձեռքի հետ գովելով Փաշինյանին։

Իսկ արդեն մայիսի 5-ից 6-ը անցկացվելիք «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական-գիտական ֆորումին մասնակիցներ են լինելու նաև Թուրքիայից և Ադրբեջանից։ Եթե Ադրբեջանից միայն Թոփչուբաշև կենտրոնի ղեկավար Ռուսիֆ Հուսեյնովն է, ապա Թուրքիայից ժամանելու է հայ-թուրքական կարգավորման գործընթացում բանագնաց Սերժար Քըլըչը։

Աննա Մարգարյան