Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու
Երևանում այսօր և վաղը տեղի է ունենալու եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովները։ Արդեն վաղը Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին։ Համատեղ հայտարարության նախագծում, սակայն, ուշագրավ ձևակերպումներ կան, որոնք որևէ կերպ չեն բխում Հայաստանի և հայ ժողովրդի շահերից։ Մասնավորապես, նույն այդ Եվրամիությունը չի անդրադառնում Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին, որևէ երաշխիք կամ խոստում չի տալիս, փոխարենը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը՝ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ։
Բացառապես վերացական հայտարարություններով այս հայտարարությունը որևէ դրական օգուտ և պրակտիկ հնարավորություն Հայաստանին չի տալու, փոխարենը կարող է ավելի փչացնել հարաբերությունները Ռուսաստանի և մյուս գործընկերների հետ։ Ի դեպ, Եվրամիության առաջնորդները նաև աջակցություն են հայտնելու Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, բայց հայտարարության նախագծում խոսք անգամ չկա Արցախից տեղահանված հայերի, նրանց իրավունքների պաշտպանության կամ Բաքվում ազատազրկված հայերի մասին։ Մի խումբ արցախցիներ այսօր բողոքի ակցիային են արել է Մարզահամերգային համալիրի մերձակայքում՝ փորձելով իրենց ձայնը հասցնել և Հայաստան ժամանած եվրոպացիներին, բայց իշխանությունները նրանց թույլ չեն տվել շատ մոտենալ շենքին։
Ըստ էության, Հայաստանում ընթացող երկու գագաթնաժողովները փաշինյանական իշխանությունը բացառապես օգտագործելու է իր քարոզչական նպատակներով, դրանից որևէ կերպ Հայաստանի շահերը չեն պաշտպանվելու։ Ընդհակառակը, սա ևս մեկ անգամ ցուցադրում է, որ Եվրամիությունը ընդամենը Հայաստանին փորձում է պլացդարմ օգտագործել հակառուսականության տարածման համար։
Մանե Կիրակոսյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...