Աշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում ստեղծված իրավիճակը նոր հանգուցալուծումներ է ստանում։ Կաթողիկոսի այցի վերաբերյալ գրառումը հեռացնելուց հետո ինստիտուտի ղեկավարությունը հեռացել է նաև արտաքին կապերի և լրատվության բաժնի ղեկավար Կարինե Հարությունյանին, ով համարձակվել էր լուսանկարներով և գրառմամբ լուսաբանել կաթողիկոսի այցը Ծիծեռնակաբերդի թանկ հուշահամալիր։
Դեռևս, երբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով տնօրենի պաշտոնից հեռացվեց Էդիտա Գզոյանը, Կարինե Հարությունյանը աշխատանքից դուրս գալու դիմում էր ներկայացրել։ Բայց Փաշինյանի կողմից այդ պաշտոնի նշանակված և Ցեղասպանության ուսումնասիրման հետ երբևէ կապ չունեցած Հրաչյա Թաշճյանը նրան խնդրել էր մնալ։ Ավելին, ինստիտուտի աշխատակիցը պնդում է, թե որևէ հրահանգ չի ստացել Հրաչյա Թաշճյանից, կաթողիկոսի այցը չլուսաբանվելու վերաբերյալ, ընդհակառակը, ամեն ինչ արել է այնպես, ինչպես արել են մշտապես։
Ինքը Թաշյանը պնդում է, թե առանց իր իմացության է դրվել կաթողիկոսի այցի վերաբերյալ հրապարակումը։ Բայց ըստ Կարինե Հարությունյանի՝ ինքնուրույն ոչ մի բան տեղի չի ունեցել։
Հայտնի չէ, արդյոք Թաշճյանին Փաշինյանի աշխատակազմից են հրահանգել, հեռացնել կաթողիկոսի այցի վերաբերյալ հրապարակում արած աշխատակցին, թե՝ դա Հրաչյա Թաշճյանի ինքնագործունեությունն է, բայց փաստն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունները ամենայն հետևողականությամբ շարունակում են հակաեկեղեցական իրենց արշավը՝ հաշվի չառնելով նույնիսկ այնպիսի զգալի թեման, ինչպես Հայոց ցեղասպանությունն է։
Անի Մկրտումյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից