Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն Ղևոնդյան

Կարապետյան Սամվելին անձնամբ ես չեմ ճանաչում. եղբորն եմ ճանաչում՝ Կարենին Կարապետյան:
 
Օրեր առաջ նայեցի Սամվելի զրույցներից մեկը Ալիկի հետ իրենց բիզնեսի, աշխատանքի մեկնարկի մասով:
 
Մի դրվագ տպավորվեց. « ձեռքով ասֆալտ էինք անում ՌԴ-ում, բահով, կատոկով, երբ մյուսները.... արձակուրդում էին»:
 
Այս փաստը ինձ վաղուց էր հայտնի. չեմ ասի ինչ հանգամանքի զորու, բայց, երբ ՀԽՍՀ Պոլիտեխնիկի տարիներին, «բոլոր» ուսանողները արձակուրդ էին գնում, նրանք ԽՍՀՄ տարբեր կետերում գնում էին արտագնա աշխատանքի:
 
Ոչ թե, որ կարիքի մեջ էին, այլ որ արարելու, նոր միջոց հայթայթելու, ստեղծելու ցանկություն, կամք, որոշում ունեին: Իրենց ընտրությունն էր: Գործն ակնհայտորեն դժվար էր, բայց դե կամքն էլ կոտրվող չէր:
 
Ես որոշ դրվագների մասին կասեմ, որ միգուցե շատերի աչքից վրիպել ա. դրվագներ, որոնց մասին չի կարելի ուրանալ, անտեսել:
Իրենց ընտանիքը շատ, ընդգծված ոչ թե պահպանողական, այլ նահապետական է:
Լիբերալ վակխանալիայի և տոտոլիտարիզմի պայմաններում նման պահպանողականությունն առաջին հերթին ինքնության արժեքների պահպանողականություն է:
 
Հավանաբար նկատել եք ավագների ներկայությամբ Նարեկը ձեռնպահ է լինում անգամ կարծիք հայտնելուց:
 
Դա ավագի նկատմամբ ժառանգված, բնատուր, արժեքային հարգանքի մասին է փաստում:
 
Սա ես խոսում եմ Կարապետյանների ընտանիքի զավակի մասին, ով ժառանգել է պապերի, հոր ու ընտանեկան արժեքները: Սա ես ասում եմ այն, ինչ դուք ինքներդ կարող եք տեսնել:
 
Վստահ եմ սա ընդամենը օրինակ է արժեքային ու վարքաբանական սուբորդինացիայի:
 
Ձեզանից շատերը սա ոնց կուզեն կհասկանան, իսկ ինձ, ասեմ՝ .... մեկ է ....)) ..դե երևի արդեն հասկացել եք ....
ռուսերեն չասեմ... ))
 
Մյուս կողմից՝ իմ ուսանողները փաստեն, որ .... խոսքինը ոչ թե առաջին հերթին իրավունք է, այլ՝ պատասխանատվություն մեծի ներկայությամբ որևէ բան ասելու ու դրա բեռը կրելու մասով:
Ակնհայտ է, իհարկե, որ նման արժեքաբանությունը ինձ դուր է գալիս: Սուբյեկտիվ է՞, օկ, մտածեք, կհասկանաք:
 
Իսկ սերունդների սուբորդինացիայի մասով անհատապես կարծիքս էն ա, որ ես իմ Հոր ներկայությամբ տարիներ առաջ կարծիք հայտնելու իրավունքը պետք է դեռ ՎԱՍՏԱԿԵԻ, ու դրա պատասխանատվությունը իմ ու Հորս նկատմամբ կրեի, հետևաբար, շատ երկար էի մտածելու կարծիք հայտնելու գայթակղության մասով:
Սա մոտավոր նույն վիճակն է:
 
Սամվելի հարցազրույցից մի կարևոր բան կարմիր գծով գնում էր.
մենք պոնտերով, ձևամոլությամբ, ձևապաշտությամբ, գումարային մրցակության մեջ չենք մտնում, մենք հասունացել ենք շատ վաղուց, մեզ նման վիճակները շատ վաղուց հետաքրքիր չեն, մենք հայկական ընկալմամբ «նստել ենք», ոչ մեկին, ոչ մի բանի մասում ապացուցելու բան չունենք:
 
Սա կայացման կարևոր փուլ է, որ ՀՀ-ում՝ հատկապես իշխանական օլիգարխներին հասու չէ, այն օրիգարխներին, ովքեր... Մոնակոների մասով ... բան չգրեմ՝ հակահիգիենիկ է, .... երբ միլիարդատերը ինքնահաստատվում են ավտոկայանատեղիներում աշխատող տարեց մարդկանց մասով ...
 
Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է ...
Էս ա...