Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը

Եվրոպական գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում քաղաքական դաշտում առաջացրել է լուրջ քննարկումներ և հակասական գնահատականներ։ Ընդամենը շաբաթներ են մնացել խորհրդարանական ընտրություններին, և արտաքին ակտիվության նման ծավալը շատերի կողմից դիտարկվում է ոչ միայն որպես դիվանագիտական նախաձեռնություն, այլև որպես ներքաղաքական ազդեցության գործիք։ Միևնույն ժամանակ, այդ գործընթացը դիտարկվում է նաև որպես քայլ, որը կարող է էականորեն ազդել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա։

Գագաթնաժողովին մասնակցելու պատրվակով Երևան ժամանած մի շարք երկրների առաջնորդներ գտնվում են Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության մեջ և ակտիվորեն աջակցում են Ուկրաինային։ Այս ֆոնին Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան դարձավ այն հանգրվանը, որը, ըստ փորձագետների, առավել հստակ ընդգծեց հնարավոր զարգացումների ուղղությունը։ Հարցը, թե արդյոք Հայաստանը պատրաստ է նման սցենարների, մնում է բաց, սակայն արդեն իսկ հնչում են զգուշացումներ, որ առաջիկա ժամանակահատվածը կարող է լինել բարդ թե՛ իշխանության, թե՛ հասարակության համար։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը։ Ես նախորդիվ անդրադարձել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երևանյան այցի հնարավոր բացասական հետևանքներին, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների կտրվածքով։ Բայց Ուկրաինայի նախագահին հրավերը Երևան խոցելի է բազմաթիվ այլ գործոններով ևս։ Դա թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը։ Գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր առաջ Զելենսկին Բաքվում նոր ռազմական գործարքներ կնքեց Ալիևի հետ, շնորհավորեց նրան «տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ և համաձայնվեց զենքի համատեղ արտադրությանը։ Չնայած այս ամենն ունի նաև պատմական հետագիծ։ Սա այն նույն Ուկրաինան է, որն, ըստ ԱՄՆ Սենատում հնչեցված փաստերի, դեռ 2020 թվականին Ադրբեջանին մատակարարում էր արգելված ֆոսֆորային զինամթերք, ինչով թշնամին Արցախում սպանում էր մեր տղաներին, այրում գյուղեր, ոչնչացնում և հաշմանդամ դարձնում խաղաղ բնակիչներին։ Պատվով ընդունել այն մարդուն, ով գրկախառնվում է Ալիևի հետ և, ըստ էության, համերաշխ է Հայաստանի դեմ ուղղված նրա ագրեսիվ օրակարգին, 19–23 հայերի գերեվարելու և խոշտանգելու նրա քաղաքականությանը, նշանակում է ուրանալ մեր ազգային, պետական շահերը։ Քանի դեռ մեր հայրենակիցները դանդաղ ոչնչացվում են Բաքվի բանտերում, Ալիևի ընկերոջ և դաշնակցի հետ գրկախառնվելը ողջերի դավաճանություն է և նահատակների հիշատակի անարգանք»։

Այս գնահատականը, որքան էլ կտրուկ, արտացոլում է այն մտահոգությունները, որոնք առկա են փորձագիտական որոշ շրջանակներում։ Խնդիրը միայն մեկ այցը կամ մեկ միջոցառումը չէ, այլ այն ընդհանուր ուղղությունը, որով շարժվում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Երբ երկիրը հայտնվում է հակադիր ուժային կենտրոնների ազդեցության գոտում, յուրաքանչյուր քայլ կարող է ունենալ երկարաժամկետ և երբեմն՝ անկանխատեսելի հետևանքներ։

Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը և անվտանգային համակարգը երկար տարիներ սերտորեն կապված են եղել Ռուսաստանի հետ։ Նման պայմաններում հարաբերությունների հնարավոր սրումը կամ առավել ևս խզումը կարող է բերել լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքների։ Մատակարարումների, շուկաների, էներգետիկ համակարգերի և աշխատուժի շարժի հետ կապված հարցերը կարող են անմիջապես ազդել քաղաքացիների առօրյա կյանքի վրա։
Ստեղծված իրավիճակում առավել սուր է դառնում ռազմավարական հաշվարկի հարցը։ Արտաքին քաղաքականության ցանկացած փոփոխություն պահանջում է ոչ միայն հստակ նպատակներ, այլև դրանց իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ և երաշխիքներ։ Առանց այդ հիմքերի, նույնիսկ ամենաակտիվ դիվանագիտական քայլերը կարող են վերածվել ռիսկերի կուտակման։

Այս ֆոնին ավելի ակնհայտ է դառնում, որ գագաթնաժողովը կարող է դառնալ շրջադարձային կետ ոչ միայն ներքաղաքական գործընթացների, այլև Հայաստանի արտաքին հարաբերությունների համակարգի համար։ Եթե առաջիկայում զարգացումները շարժվեն հարաբերությունների սրման ուղղությամբ, ապա դրա հետևանքները կզգացվեն առաջին հերթին երկրի ներսում՝ ազդելով տնտեսության, սոցիալական կայունության և ընդհանուր անվտանգային միջավայրի վրա։