Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3–ին գումարված նիստում հաստատել է խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր 19 ուժերի ցուցակները, մի քանի անուններ հեռացրել, մյուսներին նաև համապատասխան համար տվել վիճակահանությամբ, թե որ համարի ներքո պետք է կուսակցությունները հանդես գան։ Բոլոր կուսակցություններն էլ բավական պատկառելի և մեծ ցուցակներ են ներկայացրել։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցությունները նաև պետք է ներկայացնեն ազգային փոքրամասնությունների ցուցակներ, որոնք ընտրությունների արդյունքներով 4 մանդատ են ստանալու՝ եզդիական, ռուսական, ասորական և քրդական համայնքները։ Բայց 19 կուսակցություններից միայն 5-ի ցուցակում կան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչն էլ վկայում է, որ բացառապես այդ կուսակցություններն են վստահ իրենց ուժերին, որ կարող են բավականին լուրջ ներկայացվածություն ունենալ խորհրդարանում, իսկ ազգային փոքրամասնությունների մանդատները դրանց համար լրացուցիչ լծակներ են և բավականին կարևոր։
«Ուժեղ Հայաստանը» ներկայացրել է ազգային փոքրամասնության երեք թեկնածու, ցուցակում քուրդ չկա։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում էլ ևս 3 թեկնածու է, բայց եզդի չկա։ «Ալյանսում» միայն մեկ թեկնածու է՝ եզդիական համայնքից՝ Սեյրան Մահմուդյանը։ 4 թեկնածու կա «Հայաստան» դաշինքի ցուցակում, բայց այստեղ էլ ևս քուրդ թեկնածու նշված չէ։ Ամենաշատ թվով ներկայացրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 10 թեկնածու բոլոր 4 համայնքներից, ընդ որում՝ եզդիական և ռուսական համայնքներից 3-ական թեկնածու է ներկայացված։ Սա ընդամենը վկայում է այս ուժերի տրամադրվածության մասին։
Բանն այն է, որ ազգային փոքրամասնությունների մանդատները հատկացվելու են ըստ ստացած ձայների քանակի համամասնության՝ Դոնթի բանաձևով։ Գործող գումարման Ազգային ժողովում, օրինակ, ազգային փոքրամասնությունների 3 մանդատ բաժին էր հասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և միայն ասորական համայնքի մանդատն էր բաժին հասել «Հայաստան» դաշինքին, և դա լրջորեն ազդել էր խորհրդարանում ուժերի ձևավորման վրա։
Աննա Մարգարյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...