Երևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր
Երևանում երեկ կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես և սպասելի էր, ավելի շատ Ուկրաինայի, քան Հայաստանի մասին էր։ Ելույթ ունեցող եվրոպական պաշտոնյաներն ու առաջնորդները 1-2 բառով անդրադառնում էին Հայաստանին, ապա իրենց ողջ խոսքը ուղղում Ուկրաինային, իսկ հակառուսականությունը պարզապես ծփում էր այդ գագաթնաժողովից։ Ավելին, Փաշինյանն ինքն էլ հանդիպում է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկել են Հայաստան–Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները։ «Կարևոր է, որ մենք վերսկսենք մեր երկրների միջև ակտիվ երկխոսությունը»,– գրել էր Զելենսկին՝ նշելով, որ Փաշինյանի հետ խոսել են նաև տնտեսական գործընկերության զարգացման մասին։
Ուշագրավ մեկ այլ հանգամանք․ Ուկրաինայի վերաբերյալ առանձին կետ կա նաև Հայաստան–Եվրամիություն գագաթնաժողովի համատեղ հայտարարության նախագծում, թեև հայկական կողմը կարող էր փոքր–ինչ նրբանկատություն դրսևորել և այս մի գագաթնաժողովի հայտարարությունից հանել Ուկրաինայի վերաբերյալ հատվածը։ Բնական է, որ նման գագաթնաժողովի անցկացումը և հակառուսական նարատիվների տարածումը պետք է լրջորեն մտահոգեր ռուսական կողմին։ Ռուսական հեռուստաընկերության եթերում քննադատություն է հնչել, ընդ որում՝ հատկապես ընդգծել են, որ համատեղ հանդիպմանը Փաշինյանն ու Զելենսկին զրուցել են անգլերեն, թեև երկուսն էլ հրաշալի տիրապետում են ռուսերենին։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը առանց անուններ նշելու գրել է․ «Երևանում երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց խոսում են ռուսերեն, վատ անգլերեն են խոսել իրենց թերարժեքության պատճառով։ Չնայած հնարավոր է, որ սա եղել է տեսախցիկի առջև, իսկ հետո նրանք զրուցել են իրենց ծանոթ, հիանալի և հզոր լեզվով։ Պակասում են միայն Թրամփն ու Վենսը, որպեսզի տգետներին անգլերենով խոսելու հնարավորություն տան»։ Ռուսական կողմի արձագանքը շուտով ավելի կոշտ և ծանր կհնչի։ Եվ սա, բնականաբար, հասկանում են թե Եվրոպայում, թե Հայաստանում։ Եթե Եվրոպայի մասով ամեն ինչ հասկանալի է՝ նրանք պարզ և բաց դիմակայության մեջ են Ռուսաստանի հետ, ապա Հայաստանի իշխանությունների վարքը պարզապես որևէ ողջամիտ տրամաբանության չի ենթարկվում։
Սոնա Գալստյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...