Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը

Նիկոլ Փաշինյանը երեկ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ։ Հիշեցնենք՝ նախագահ Էրդողանը հրաժարվել էր ժամանել Երևան և, խախտելով գագաթնաժողովի կանոնակարգը, իր փոխարեն ուղարկել էր իր տեղակալին։ Սկզբնապես կանխատեսումներ կային, որ Հայաստանն ու Թուրքիան այս գագաթնաժողովի շրջանակներում ինչ–ինչ պայմանավորվածությունների կհանգեն՝ հայ–թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու ուղղությամբ, բայց ստորագրված միակ փաստաթուղթը Երևանում եղել է Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրության ստորագրումը։ Սա Անկարայի և Երևանի միջև ստորագրված առաջին փաստաթուղթն է՝ 2009 թվականի հայ–թուրքական արձանագրություններից հետո, որոնք Թուրքիան այդպես էլ չի վավերացրել։

Փաստացի, որքան էլ փաշինյանական իշխանությունը փորձում է Թուրքիայի փոխնախագահի այցը Հայաստան, ինչպես նաև այս արձանագրության ստորագրումը ներկայացնել որպես դիվանագիտական ձեռքբերում, ըստ էության՝ հայ–թուրքական ճակատում որևէ առաջընթաց գոյություն չունի, իսկ պատմական կամրջի շինարարության աշխատանքներն էլ առանձնակի մեծ կարևորություն չեն ներկայացնում։ Դա ընդամենը տեխնիկական հարց է, որի համար նույնիսկ արձանագրություն ստորագրելու կարիք չկար։

Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մշտապես շաղկապում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ և իր այս քայլով էլ հերթական անգամ ապացուցում է, որ Փաշինյանին աջակցություն ցուցաբերելու կարիք չունի։ Ու Հայաստանի իշխանություններն իրենք էլ հասկանում են այս հանգամանքը, բայց առայժմ ստիպված են խաղալ թուրք–ադրբեջանական տանդեմի թելադրած կանոններով։

Մոնիկա Կիրակոսյան