Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան

Եվրոպական միությունն այսօր ավելի մեծ չափով ունի Թուրքիայի կարիքը, քան վերջինս ունի դրա անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իր նախագահությամբ անցկացված նախարարների կաբինետի նիստի արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր Եվրոպայի կարիքը Թուրքիայի նկատմամբ ավելի մեծ է, քան Թուրքիայի կարիքը նրա նկատմամբ։ Վաղն այդ կարիքն է՛լ ավելի մեծ կլինի»,- ասել է Թուրքիայի առաջնորդը՝ խոսելով Անկարայի եվրաինտեգրման ձգձգվող գործընթացի մասին։

«Վերջին շրջանում մենք ականատես ենք լինում եվրոպական դերակատարների կողմից նախաձեռնված քննարկումների՝ Եվրոպայում Թուրքիայի կարգավիճակի վերաբերյալ։ Մենք ստիպված ենք հստակություն մտցնել իրավիճակում. այսօր հարցն այն չէ, թե որտեղ է գտնվում Անկարան, այլ այն, թե ապագայի աշխարհում որտեղ է ուզում գտնվել Բրյուսելը։ Արդեն պետք է հասկանալի լինի, որ ԵՄ-ն, որում Թուրքիան լիիրավ անդամ չէ, չի դառնա գլոբալ խաղացող և ձգողականության կենտրոն»,- նշել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի նկատմամբ ԵՄ ռազմավարական կարճատեսությունը շարունակում է պահպանվել։

«Սակայն նրանք չպետք է մոռանան, որ Թուրքիան այսօր արդեն նախկին երկիրը չէ, և աշխարհն այլևս սահմանափակված չէ արևմտյան պետությունների ազդեցության ոլորտով, ինչպես դա նախկինում էր»,- ընդգծել է Էրդողանը։

Թուրքիան պաշտոնապես ձգտում է Եվրամիությանը որպես լիիրավ անդամ անդամակցելուն 2005 թվականից սկսած։ Բանակցային գործընթացում խոչընդոտներից մեկը դարձել է Կիպրոսի հիմնախնդիրը։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ավելի վաղ զգուշացրել էր, որ ԵՄ անդամակցությունը երկրի ռազմավարական նպատակն է, սակայն Անկարան դեմ է իրեն համայնք ընդունելու հարցը Կիպրոսի կարգավորման խնդրի հետ կապելուն։