Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Հայաստանը և Եվրոպական միությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ: Մենք լավ առաջընթաց ենք գրանցել Հայաստանի և Եվրոպայի միջև վիզաների ազատականացման հարցում: Մեր ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն իսկ նախատեսվել է 2,5 միլիարդ եվրո՝ ներդրումների հոսքն ապահովելու համար: Այս մասին ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Այս գագաթնաժողովում մենք դուրս ենք գալիս համագործակցության նոր մակարդակի, հատկապես նոր գործընկերության համատեքստում: Հայաստանն իսկապես կարճագույն ճանապարհն է Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի և Եվրոպայի միջև: Նախկինում պատերազմների և աշխարհաքաղաքական գործոնների պատճառով այս երթուղին փակ էր, բայց հիմա դուք փոխում եք իրավիճակը՝ շնորհիվ ձեր համարձակ ընտրության և եվրոպական ցանցերին ավելի մեծ ինտեգրման:

Դրա շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ նոր առևտրային ուղիների տարածաշրջանային կենտրոն, հատկապես կրիտիկական նշանակություն ունեցող հումքի ոլորտում: Եվրոպան պատրաստ է աջակցել ձեզ ինչպես ապրանքների և հումքի փոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքների հարցում, այնպես էլ տեղական էներգետիկ արտադրության և Կասպից ծովով էներգետիկ կապերի զարգացման, ինչպես նաև ձեր թվային ոլորտը եվրոպականին ինտեգրելու հարցում՝ հետագա աճի և զարգացման համար:

Եթե նայենք տարածաշրջանին՝ Ուկրաինայից մինչև Իրան, այն ամբողջությամբ ցնցված է պատերազմներից, մինչդեռ այստեղ՝ Հարավային Կովկասում, այլ պատմություն է ծավալվում: Նոր հակամարտությունների դարաշրջանում դուք բուժում եք հին վերքերը, և մենք ցանկանում ենք աջակցել ձեզ՝ ցույց տալով, որ խաղաղությունը տանում է դեպի բարգավաճում, և որ փոխկապակցվածությունը կարող է այստեղ խաղալ նույն դերը, ինչ 80 տարի առաջ ածխի և պողպատի միավորումը՝ Եվրոպական միության հիմքում: Հենց առևտրային կապերի հաստատումը հանգեցրեց նախկին թշնամիների հաշտեցմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ինչը բարգավաճում բերեց բոլորին: Այս պատմությունը ձեզ քաջ ծանոթ է»,- ասել է Լայենը: