Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք. Փաշինյան
Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք: Այս մասին Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որը կանխատեսելի կերպով առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթնաժողովների մակարդակում: Նեղ կազմով առիթ ունեցանք քննարկելու հարցերի բավականին լայն շրջանակ, և ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ ունենք ընդհանրական դիրքորոշումներ, և ունենք ձևավորված ըմբռնում: Սա նշանակում է, որ պատշաճ մթնոլորտ կա, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման և իրագործման վրա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում ԵՄ-ի՝ մեզ ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես՝ ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում: Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը գիտակցաբար որպես որոշում որդեգրված է ՀՀ ժողովրդի կողմից:
Բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել՝ հենվելով միայն քաղաքական կամքի վրա, իրականացված են: Բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ, օրենսդրական և փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում, և այս առումով ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, և ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար՝ սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում՝ հիբրիդային մարտահրավերներին դիմակայելու հարցով, որը, իհարկե, նաև մեր օրակարգի խնդիր է:
Ես մի քանի անգամ էլ ԵՄ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ առիթ ունեցել եմ տեսնելու, որ ապատեղեկատվության տարածումը, սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածումը, երբեմն նաև մամուլում, խնդիր է նաև ԵՄ շատ երկրների համար, և մենք այսօր առերեսվում ենք այդ խնդրի հետ: Մենք հույս ունենք, որ այստեղ ևս ԵՄ-ն մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման կամ այն գործիքների առումով, որոնք արդեն ներդրվել են ԵՄ-ում: Այդ գործիքների բովանդակության շուրջ ավելի մեծ հասանելիություն ենք ակնկալում ՀՀ-ում դրանք կիրառելու համար»,- նշել է նա:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...