Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

«Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից

Միջազգային հայտնի իրավապաշտպան և փաստաբան Ռոբերտ Ամստերդամը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի գործող իշխանություններին՝ հայտարարելով, որ երկրի կառավարումը փաստացի իրականացվում է Բաքվից։ Այդ մասին նա ասել է Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները» համաժողովի ընթացքում ունեցած ելույթում։

Ամստերդամը իր խոսքը սկսել է անձնական ծանր հիշողությամբ։ Նա նշել է, որ վերջին անգամ լրագրողների առջև ելույթ ունեցել է 2004 թվականին Մոսկվայում՝ լրագրող Աննա Պոլիտկովսկայայի հրավերով։ Նրա խոսքով՝ մեկ տարի անց իրեն ձերբակալել են, իսկ երկու տարի անց սպանվել է Պոլիտկովսկայան։

Իրավապաշտպանը այս զուգահեռը պատահական չի համարել՝ այն ներկայացնելով որպես հիշեցում, թե ինչ վտանգների է բախվում ճշմարտության համար պայքարող մարդը։

Ելույթի հիմնական առանցքը Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների թեման էր։ Ամստերդամը հայտարարել է, որ իրեն ցնցել է այն հանգամանքը, որ Հայաստանում գրեթե ոչ մի տեղ չեն երևում նրանց լուսանկարները։ Նա համեմատություն է անցկացրել Իսրայելի հետ՝ նշելով, որ այնտեղ պատանդների նկարները տեղադրված էին ամենուր՝ փողոցներում, խանութներում և հանրային վայրերում։

«Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ»,- հայտարարել է նա՝ դիմելով ներկաներին։

Իրավապաշտպանը կոչ է արել հայ հասարակությանը չլռել և ամեն անգամ, երբ Հայաստան են այցելում արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներ, կազմակերպել երթեր ու հանրային ակցիաներ՝ գերիների դիմանկարներով։ Նրա համոզմամբ՝ միայն այդ կերպ հնարավոր կլինի միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել խնդրի վրա և ստիպել համաշխարհային առաջնորդներին արձագանքել։

Ամստերդամը քննադատել է նաև Եվրոպական միությանը՝ նշելով, որ Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրերում իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարական արժեքները ներկայացվում են որպես առաջնահերթություն, սակայն իրականում այդ սկզբունքները մնում են թղթի վրա։ Նրա խոսքով՝ քաղաքացիական հասարակությունն ունի բոլոր հիմքերը դատական գործընթաց սկսելու եվրոպական կառույցների դեմ՝ մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտում ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։

Նա նաև պնդել է, որ եվրոպական որոշ շրջանակներ աջակցում են այնպիսի ծրագրերի, որոնք ուղղված են սոցիալական ցանցերում տեղեկատվական հոսքերի և ալգորիթմների վրա ազդեցություն գործադրելուն՝ աշխատելով բացառապես իշխանամետ ուժերի հետ և անտեսելով ընդդիմադիր շրջանակներին։

Առանձին անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ Ամստերդամը հայտարարել է, որ Կաթողիկոսի դեմ հարձակումները չեն սահմանափակվում մեկ հոգևորականի նկատմամբ վերաբերմունքով։ Նրա համոզմամբ՝ դա հարված է ամբողջ հայկական ինքնությանը, պատմությանը, լեզվին և մշակույթին։

Ելույթի ավարտին իրավապաշտպանը հայ հասարակությանը կոչ է արել դուրս գալ անտարբերության վիճակից և պայքարել խաղաղ, բայց հետևողական գործողություններով։

«Իրական քաղաքական փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե աշխատասենյակների լռության մեջ, այլ փողոցներում»,- հայտարարել է նա։

Ամստերդամի ելույթը համաժողովի ամենաքննարկվող հատվածներից մեկն էր՝ առաջացնելով ակտիվ արձագանքներ թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական շրջանակներում։