Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:

«Եվրոպական իրավունքի մեջ որևէ հիմք չկա, որ այստեղ աշխատանքային խումբ ուղարկվի և միլիոնավոր եվրոներ ծախսվի աջակցելու համար պարոն Փաշինյանին: Արևմուտքում մենք քանիցս դատապարտել ենք ՌԴ-ին օտարերկրյա գործակալների մասին օրենքի համար: Արևմուտքում մենք նույն վարքագիծն ենք դրսևորում, երբ մարդկանց անվանում են  ռուսամետ, քանի-որ սա փորձ է խարանելու ընդդիմությանը, երբ իրականում այդ անձանցից շատերը պարզապես մարդիկ են, ովքեր հավատում են, որ Հայաստանը պետք է բազմաբևեռ շահերի հետամուտ լինի: Հայաստանը պետք է ունենա բարիդրացիական կապեր Եվրամիության, ԱՄՆ-ի, Թուրքիայի և այլ երկրների հետ, բայց չպետք է արևելքի և արևմուտքի միջև երկբևեռ ընտրություն ներկայացվի, Հայաստանի ժողովուրդը պիտի զգա ու տեսնի այն փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ, իսկ իմ վստահորդը՝ Սամվել Կարապետյանը, դա կարող է բերել»,- նշել է նա:

Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին՝ փաստաբանը շեշտել է, որ Փաշինյանն այդ գագաթնաժողովին գեթ մեկ անգամ չհիշատակեց ո՛չ Բաքվում պահվող քաղաքական բանտարկյալներին, ո՛չ էլ այն մասին, որ Հայաստանի տարածքի մի մասը բռնազավթված է, փոխարենը նա հաճոյախոսություններով փոխանակվեց ադրբեջանցիների հետ. «Ահաբեկված հետևում էի, թե ինչպես Փաշինյանը խոսքը տվեց Ալիևին, նա էլ քրիստոնյաներին վիրավորեց»: