Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, արտարժույթի առուվաճառքով զբաղվող անձանց նկատմամբ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրերս բացահայտել է մի շարք իրավախախտումներ։

Այսպես,  սահմանափակ պատասխանատվությամբ երեք ընկերություն, չունենալով Կենտրոնական բանկի կողմից տրամադրված արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա,  իրականացրել են արտարժույթի առուվաճառքի գործարքներ։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, երեք ընկերության վերաբերյալ ձեռք բերված փաստական տվյալների հիմքով, ՀՀ Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտման փաստի վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով: Միաժամանակ, հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել Քննչական կոմիտեի` քրեական վարույթներ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։

Մեկ այլ դեպքով` անհատ ձեռնարկատեր «Գ․Դ․»-ն 100․000 դրամը գերազանցող  առուվաճառքի գործառնությունների համար չի պահանջել հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթ և գործարքը ձևակերպել է իր որդու անձնագրով՝ խախտելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված կարգի պահանջները։

Արտարժույթի փոխանակման կետերից մեկի աշխատակիցն էլ հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթը չպահանջելու նպատակով 100․000 դրամը գերազանցող  առք ու վաճառքի գործարքը բաժանել է երկու մասի, որով ևս խախտվել է ՀՀ կենտրոնական բանկի հաստատված կարգի պահանջները։

Իսկ անհատ ձեռնարկատերեր «Ա․Մ․»-ն, «Հ․Հ․»-ն և «Հ․Ղ․»-ն, խախտելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների պահանջները, իրականացրել են արտարժույթի փոխանակման գործարքներ և չեն տրամադրել սահմանած կարգով, ձևով և վավերապայմաններով արտարժույթի առուվաճառքի գործառնությունները հավաստիացնող անդորրագրերը:

Եվս 2 ընկերություն թաքցրել է շուրջ 60 մլն․ դրամի հարկվող շրջանառություն: Արդյունքում, պակաս է հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 11 մլն․ ՀՀ դրամ հարկ։ Իրականացված միջոցառումների շրջանակում, վերջիններս վերականգնել են պետությանը պատճառված վնասը։

ՊԵԿ-ը արտարժույթի առուվաճառքով զբաղվող անձանց հորդորում է պահպանել արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները, իսկ քաղաքացիներին՝ պահանջել արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող անդորրագրեր:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները տրամադրվել են նաև ՀՀ կենտրոնական բանկ՝ խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։

Ծանուցում՝  հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: