Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգը նշում է իր 20-ամյակը, իսկ ԱրարատԲանկն ու Moneytun-ը՝ համագործակցության հոբելյանական 10-ամյակը։
Moneytun-ը հիմնադրվել է 2006 թ․-ին: Գործելով ավելի քան 25 երկրում, 5 մայրցամաքում և արդեն երկու տասնամյակ միավորելով աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին՝ Moneytun-ը ապահովում է պարզ, արագ և հուսալի դրամական փոխանցումներ։
Շուրջ 10 տարի է, ինչ ԱրարատԲանկի և Moneytun համակարգի ռազմավարական գործընկերությունը ծառայում է մեկ միասնական նպատակի՝ կառուցել հուսալի ֆինանսական կամուրջներ աշխարհասփյուռ հայ համայնքների միջև։ Այս գործընկերության շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն ունեն օգտվել արագ, հարմար դրամական փոխանցումներից և արտարժույթի փոխանակման ծառայություններից, ինչպես նաև թվային լուծումներից, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդին դրամական միջոցները ստանալ անմիջապես Moneytun քարտին։
Համագործակցությունն այսուհետ հաճախորդներին հնարավորություն կընձեռի ԵՄ երկրներից ստանալ արագ դրամական փոխանցումներ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ եվրոյով։ Ծառայությունից օգտվելու համար ԵՄ երկրներում գտնվող հաճախորդները կարող են պարզապես ներբեռնել հավելվածը հետևյալ հղումով։
«Մենք արժևորում ենք ԱրարատԲանկի հետ մեր երկարամյա գործընկերությունը, որի ընթացքում Բանկը մշտապես դրսևորել է պատասխանատվության, հուսալիության և վստահելի գործընկերության բարձր մակարդակ։ ԱրարատԲանկի աջակցությունը կարևոր դեր է ունեցել Moneytun համակարգի զարգացման գործում, և առանց նման ռազմավարական գործընկերոջ, հնարավոր է՝ Moneytun համակարգի 20-ամյակը իրականություն չլիներ։ Մենք հպարտ ենք, որ աշխատում ենք նման վստահելի ֆինանսական հաստատության հետ», - նշել է Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի հիմնադիր տնօրեն Արթուր Ավետիսյանը։
«Moneytun համակարգի հետ աշխատում ենք ավելի քան 10 տարի՝ անցնելով փոխվստահության և համատեղ աշխատանքի արդյունավետ ճանապարհ։ Համակարգը կամրջում է ԱՄՆ-ի բազմամիլիոն հայ համայնքն ու Հայաստանը՝ պահպանելով ջերմ կապը սփյուռքում և Հայաստանում բնակվող հարազատների, բարեկամների և ընկերների միջև։ Այս համագործակցությունը հաստատուն ներդրում է մեր երկրի տնտեսության զարգացման մեջ։ Moneytun համակարգը պահպանում է իր ուրույն մշակույթը և հայկականությունը՝ համապատասխանելով ֆինանսական շուկայի բոլոր արդի միտումներին։
Համագործակցության տարիների ընթացքում կյանքի ենք կոչել բազմաթիվ գաղափարներ և վստահ ենք, որ առաջիկա տարիներին ևս կընձեռենք նոր հնարավորություններ, կիրականացնենք հավակնոտ ծրագրեր և կգրանցենք համատեղ հաջողություններ»,-նշել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության պետ, Վարչության անդամ Զարուհի Մելքոնյանը։
Moneytun ԱԴՓ համակարգի 20-ամյակի կապակցությամբ տարվա ընթացքում սպասվում են հատուկ առաջարկներ, խաղարկություններ և բազմաթիվ անակնկալներ հաճախորդների համար՝ ներառյալ ընթրիքներն ու արժեքավոր նվերների խաղարկությունները։
Հաճախորդները տարվա ընթացքում կարող են միանալ Moneytun ԱԴՓ համակարգի 20-ամյակի տոնակատարությանը, օգտվել հատուկ առաջարկներից և շահել հետաքրքիր նվերներ՝ այցելելով www.moneytun20.com։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...