ԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը
Եվրամիությունը և այդ կառույցի առանձին երկրներ այլևս չեն էլ թաքցնում, որ բացահայտ աջակցում են Նիկոլ Փաշինյանին՝ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու նպատակով։ Երեկ Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում՝ ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրելուց հետո, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը բացեիբաց հայտարարել է, որ աջակցելու է Նիկոլ Փաշինյանին՝ ընդդեմ Մոսկվայի։
«Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, որին վստահում եմ 8 տարի, օտարերկրյա գործակալների կողմից կան միջամտություններ՝ Մոսկվայի պատվերով, փորձում են կեղծել ժողովրդավարությունը»,- հայտարարել է Մակրոնը՝ պատասխանելով հարցին, թե իր աջակցությունը Փաշինյանին արդյո՞ք օտարերկրյա միջամտություն չէ։ «Նույնը արել եմ Մայա Սանդուի դեպքում, Մայա Սանդուն՝ ով դիմակայում էր ոչ եվրոպական ընտրության։ Այստեղ բաց երեսով միջամտություն է, և հակառակը՝ կան միջամտություններ օտարերկրյա գործակալների կողմից՝ Մոսկվայի պատվերով»,- նշել է նա։
Մակրոնը արտաքին միջամտություն չի համարում իր այցը Հայաստան՝ ընտրությունների նախաշեմին։ «Տարբերությունը սրանում է։ Բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են։ Շատ պետություններ գնացել են աջակցելու Մայա Սանդուին։ Չի կարելի խոսել այստեղ միջամտության մասին, այստեղ բաց երեսով միջամտություն է։ Եվ հակառակը՝ կան այլ միջամտություններ՝ օտարերկրյա գործակալների միջոցով՝ Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես չեմ կեղծում»,- Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահը։
Ֆրանսիայի նախագահը վերջին երկու օրերին դարձել է Հայաստանի գլխավոր մեդիա դեմքը՝ Փաշինյանի հետ շրջելով թե՛ Երևանի, թե՛ Գյումրիի փողոցներում, հանդիպելով հասարակ քաղաքացիների հետ, փորձելով բարձրացնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Թե որքանով դա կհաջողվի նրան, ցույց կտա ժամանակը։
Միևնույն ժամանակ պարզվեց, որ Հայաստանում երկու կարևորագույն գագաթնաժողովներ անցկացնելը պրակտիկ և աշխարհաքաղաքական որևէ օգուտ մեր երկրին չի տվել, այլ ընդամենը Նիկոլ Փաշինյանի համար օգտագործվել է սեփական ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգերն առաջ մղելու համար, որոնք ամենևին էլ կապ չունեն Հայաստանի Հանրապետության իրական շահերի հետ։ Ըստ էության, Եվրամիությունն այլևս չի էլ թաքցնում իր բուն նպատակը, և սա է հենց ամենավտանգավորը և ազդակը հայ ժողովրդի համար, թե ուր կարող է տանել Հայաստանին նման հակառուսականությունը։
Մանե Կիրակոսյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...