Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանում եվրոպական բարձր մակարդակի հանդիպումների, վիզաների ազատականացման մասին հնչող հայտարարությունների և ինտեգրման գեղեցիկ ձևակերպումների ֆոնին իրական Հայաստանը ապրում է բոլորովին այլ իրականություն։ Այն, ինչ քաղաքական հարթակներում ներկայացվում է որպես առաջընթաց և մոտեցում Եվրոպային, շարքային քաղաքացու համար վերածվել է հերթերի, փակ համակար գե րի և անո րո շու թյան ան վ ե ր ջ շրջապտույտի։

Այսօր եվրոպական մի շարք երկրների դեսպանատներում և վիզային կենտրոններում հերթագրվելը գրեթե անհնար է դարձել։ Այս թեմային մենք անդրադարձել ենք դեռևս անցյալ տարի, սակայն անցած 7-8 ամիսներին ոչ միայն իրավիճակ չի փոխվել, այլև ամեն ինչ ավելի է բարդացել: Մարդիկ շաբաթներով, երբեմն ամիսներով փորձում են գրանցվել, այսպես ասած՝ «ժամ վերցնել», բայց ապարդյուն։ Կամ օրերով «ժամ չի բացվում», կա՛մ բացվելիս դրանք սպառվում են վայրկյանների ընթացքում, իսկ միջնորդների շուկան, ինչպես միշտ, «ավանգարդում» է՝ վերածելով գործընթացը լրացուցիչ բեռի։

Ստացվում է մի իրավիճակ, երբ պաշտոնական մակարդակում խոսվում է վիզաների ազատականացման մասին, բայց տեխնիկապես ու ֆիզիկապես քաղաքացին վիզայի համար նույնիսկ դիմելու հնարավորություն չունի։

Սա արդեն ոչ թե պարզապես անհարմարություն է, այլ համակարգային խնդիր, որը հարվածում է հենց այն մարդկանց, որոնց անունից այդ քաղաքականությունը ներկայացվում է։

«Փաստի» խմբագրությունը, փորձելով հասկանալ իրավիճակը ներսից, դեռ անցյալ ամռանը և աշնանը ոչ մեկ անգամ փորձել է մի քանի դեսպանատներում և վիզային կենտրոններում հերթագրվել։ Բացարձակ անօգուտ: Նույնը փորձել ենք անել նաև վերջին օրերին (հավելենք, որ այս ընթացքում 1-2 դեսպանատուն ևս այս գործառութը պատվիրակել է վիզային կենտրոններին): Արդյունքը էլի նույնն է եղել, ինչի հետ բախվում են հազարավոր քաղաքացիներ. նորից հասանելի «ժամեր» չկան կամ բացվում են այնպիսի կարճ ժամանակով, որ գրանցվելը գրեթե անհնար է (այս մեխանիզմի մանրամասները՝ մեր նախորդ հրապարակումներում)։

Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, նույն հարցով փորձել է զբաղվել նաև խորհրդարանական խմբակցություններից մեկը՝ փորձելով այլ հարթակներով պարզել և նույնիսկ կազմակերպել հերթագրում։ Սակայն անգամ այդ մակարդակում արդյունքը էականորեն չի տարբերվել. համակարգը շարունակում է մնալ փակ և ծանրաբեռնված, իսկ գործընթացը՝ գրեթե անանցանելի։

Սա արդեն լուրջ հարցադրում է ձևավորում. ինչպե՞ս է հնարավոր խոսել ազատականացման մասին, երբ նույնիսկ բազային՝ տեխնիկական հասանելիությունը բացակայում է։ Եթե համակարգը չի կարող սպասարկել առկա պահանջարկը, եթե դեսպանատները չունեն բավարար ռեսուրս, եթե գործընթացը փակվում է հենց մուտքի մակարդակում, ապա ինչի՞ մասին են խոսում բարձր ամբիոններից։

Ավելին, այս ամենը առավել սուր հակադրություն է ձևավորում այս օրերին, երբ Երևանը հյուրընկալել է եվրոպական կարևոր միջոցառումներ, և հասարակության մեջ ձևավորվում է սպասում, որ հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլև գործնական մակարդակում պետք է հեշտանան։ Սակայն իրականում քաղաքացին բախվում է հակառակին՝ ավելի բարդ, ավելի փակ և ավելի անանցանելի համակարգի։

Եվ այս հակասությունն արդեն հնարավոր չէ անտեսել։ Եթե վիզաների ազատականացումը ներկայացվում է որպես ռազմավարական ուղղություն, ապա այն պետք է սկսվի ոչ թե հայտարարություններից, այլ իրական հասանելիությունից։ Մինչ այդ, Եվրոպայի հետ «մոտեցման» մասին խոսակցությունները շատերի համար շարունակում են մնալ գեղեցիկ ձևակերպումներ՝ բառիս բուն իմաստով փակ դռների ֆոնին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում