Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի. կպաշտպանենք հայ ժողովրդի ինքնությունը. Էդմոն Մարուքյան

Այս ընտրությունները սովորական ընտրություն չեն, դրա համար մենք սովորական պայմաններով չենք մասնակցում այս ընտրություններին։ Մենք այս ընտրություններով մեկ նպատակ ենք հետապնդում և այդ նպատակը մեր պետականության պաշտպանությունն է, մեր ինքնության պաշտպանությունն է, հայ մարդու հիշողության, պատմության, ստեղծած մշակույթի, մեր ավանդույթների, մեր կրոնի և այն եվրոպական մոդելի ազգային պետության, որը որ մենք երազում ենք ունենալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցություն նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Մենք բոլորս լավ գիտենք, որ ազգային պետությունները ծնվել են Եվրոպայում։ Հայաստանի Հանրապետությունն աշխարհին հայտնի է որպես հայերի պետություն։ Վերջին տարիների մշակութային դիվերսիան ուղղված է ՀՀ-ի դեմ, մեր ժողովրդի դեմ, որովհետև դա միայն այստեղ չէ, սփյուռքում էլ է կատարվում։ Այս ամեն ինչը սկսել է սնուցվել Հայաստանի ներսից, այդ թեզերը վերցնելով և այստեղ տարածելով մեր մտածողությունը, մեր ուղեղները, մտքերը փոխելու, մեր վրա ազդելու, մեր ժողովրդին, ռեվիզիայի ենթարկելու մեր ամբողջ պատմական անցած ճանապարհը։ Եվ դրա համար մեր կուսակցությունը չի մտում այս ընտրության մեջ, որ խոսենք սպառողական ինչ որ խոստումներից՝ կենսաթոշակներից, այն բաներից, որոնք դուք կտեսնեք քարոզարշավի ընթացքում։  Որովհետև սա, պնդում եմ, ոչ սովորական քարոզարշավ է»,- ասաց կուսակցության նախագահը։

Է. Մարուքյանը նշեց, որ կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։

«Այսինքն մենք մարդկանց կոչ ենք անում, քվեարկելով «Լուսավոր հայաստանի» օգտին, առաջին հերթին Ազգային ժողովում ունենալ խմբակցություն, որը կպաշտպանի հայ ժողովրդի ինքնությունը Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս, և նաև ունենա իր ներդրումն ապագա իշխանության ձևավորման գործում։ Այն որ իշխանությունը պետք է փոխվի, այն որ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի, մենք այս վերջին տարիներին բազմիցս դրա մասին խոսել ենք, ավելացնելու բան չունենք։ Բայց ինչպիսի՞ն պետք է լինի պառլամենտը։ Ես կարծում եմ և մենք հույս ունենք, որ ամեն ինչ անելու ենք, որ 2021թ. բևեռացված ընտրության հետևանքը մենք այս անգամ կարողանանք բացառել և թույլ չտալ, որ դա տեղի ունենա։ Այսինքն՝ այն ինչ ունենք այսօրվա պառլամենտում»,- ասաց նա։

ԼՀԿ նախագահը նշեց, որ ընտրությունների ընթացքում լինելու են շատ տարբեր հետաքրքիր վայրերում և ամեն վայրի վերաբերյալ ներկայացնելու են իրենց թեզերը։ 

«Այսինքն՝ մենք ցույց ենք տալու պրոբլեմ, որն ուղղված է մեր պետական ու ազգային ինքնությանը և դրա լուծումն ենք ցույց տալու։ Տրադիցիոն քարոզարշավ չենք անելու, որովհետև նոր տեխնոլոգիաների շրջան է և մենք դա ենք օգտագործելու»,- ասաց նա և ցույց տվեց քարոզարշավի խորհրդանիշը վահանը։


Է. Մարուքյանը ընդգծեց, որ մինչև գործող կառավարման համակարգի փոփոխությունը նախագահական ինստիտուտում տեսնում են Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը։

«Բոլոր քաղաքական ուժերին առաջարկել ենք, որ այս մասով կարծիք արտահայտեն»,- շեշտեց նա։