Ցույց ենք տալիս՝ ինքության ինչ վտանգ կա ու ինչպես ենք պաշտպանելու այն. Էդմոն Մարուքյան
Հայկական ազգային ինքնությունն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, որոնք պահանջում են պետության հիմքերի՝ զինանշանի, լեզվի և եկեղեցու անհապաղ պաշտպանությունը։ Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որը նաև գլխավորում է կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Որպես քարոզարշավի խորհրդանիշ՝ նա ներկայացրել է «Վահանը», որի վրա պատկերված են հարձակումների թիրախ դարձած առանցքային արժեքները։ Մարուքյանն ընդգծել է, որ կործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից՝ նպատակ ունենալով վերանայման ենթարկել ժողովրդի անցած ամբողջ պատմական ուղին։
Ընդդիմադիր գործիչն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հոգևոր և մշակութային ժառանգության պաշտպանությանը։ Նա նշել է, որ ինքնության դեմ պայքարը հասել է աբսուրդի, երբ դպրոցական դասագրքերում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերը փոխարինում են QR կոդերով։ «Եթե երեխայի ձեռքին հեռախոս չկա, նա նույնիսկ չի կարող տեսնել, թե ով է Մաշտոցը», - վրդովվել է Մարուքյանը։
Այս հիմնասյուների պաշտպանության շրջանակում նա նախագահի պաշտոնում առաջարկել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը, թեև վերջինս ընդգծել էր, որ գոհ է իր հոգևոր ծառայությունից և մտադիր չէ զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Էդմոն Մարուքյանը շեշտել է, որ մինչև «սուպերվարչապետական» Սահմանադրության փոփոխությունը երկրին անհրաժեշտ է այնպիսի հոգևոր հեղինակություն ունեցող առաջնորդ, որը կկարողանա համախմբել ազգը՝ ի տարբերություն նեղ կուսակցական շահեր հետապնդող քաղաքական գործիչների։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից