Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ։ Դատախազությունից նշել են, որ մոտ 60-ամյա երկու տղամարդկանց ձերբակալել են, կալանքի միջնարդություն ներկայացրել։ Սեռական բռնության մասին առաջին ահազանգից երեք ամիս անց ու միայն լրագրողների բացահայտումներից հետո են երկու տղամարդիկ նախօրեին գիշերը առերեսվել Վեդիում բնակվող անչափահաս աղջիկներից մեկի հետ։ Անչափահասների հանդեպ սեռական բռնության առաջին ահազանգը դեռ փետրվարի 12-ին է եղել, երկրորդը՝ ապրիլի 22-ին:

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալել են նաև Ջրվեժի 19-ամյա մի բնակչի, ով, Մյասնիկյան պողոտայում մեքենան անկանոն վարելով, առանց վկայական ունենալու, և ուղիղ եթերում լկտիություն ցուցաբերելով, խոշոր վթարի մեղավոր էր դարձել։ Ընդ որում, այդ երիտասարդը նույնիսկ վթարից հետո էր ուղիղ եթերում լկտիացել, ծաղրել էր իր իսկ կատարած հակահասարակական արարքը։

Երկու դեպքում էլ ձերբակալման որոշում կայացվեց միայն հանրային լուրջ ալիքից հետո։ Վեդիի դեպքով լրագրողների ու փաստաբանների պայքարից հետո, իսկ վթարի դեպքում՝ սոցցանցերում բարձրացված աղմուկից հետո։ Ի վերջո, մեղավորները, հո՜ ընդդիմադիրները չէին, որ անմիջապես ձերբակալեին, կալանավորեին աննշան զանցանքների համար։ Ըստ էության, ՀՀ իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը, հասարակ մարդիկ անպաշտպան են, իսկ ոստիկանությունն ու քննչականը դարձել են Փաշինյանի ու իր թիմի անձնական թիկնապահը։ Եվ այս անարդարությունն է, որ, իվերջո, մի օր ժայթքելու և հողին է հավասարեցնելու գործող իշխանությանը։

Կարինե Առաքելյան