Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից
Վաղը արդեն մեկնարկում է պաշտոնական քարոզարշավը, և դրա շրջանակներում Փաշինյանը մայիսի 8-ին և 9-ին կլինի Սյունիքի մարզում։ Ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութով Փաշինյանը հանրությանը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այցերի ժամանակացույցը, ըստ որի, լինելու են Սյունիքի մարզում։ Մայիսի 8–ին կլինեն Գորայք, Անգեղակոթ, Բռնակոթ, Սիսիան, Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ, Գորիս, Շինուհայր բնակավայրերում։ Հաջորդ օրը այցելելու են Ագարակ, Մեղրի, Քաջարան, ապա երեկոյան մեծ հանրահավաք են գումար՝ Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում Փաշինյանը փորձելու է բավականին լուրջ հանրային ներկայացվածություն ապահովել, սակայն ողջ Սյունիքում 2 օր շրջելով՝ Փաշինյանն ընդամենը մեկ հանրահավաք է գումարելու Կապանում, որտեղ էլ պատշաճ ներկայություն ապահովելու համար վարչական ողջ ռեսուրսը գործի են դրել, նույնիսկ հարակից մարզերից մեքենաներով, ավտոբուսներով մարդկանց են տեղափոխելու Կապան, որպեսզի ինչ–որ բազմամարդություն ցուցադրեն Կապանի հրապարակում։
Փաշինյանը կարող էր մի հանրահավաք էլ գումարել նաև Գորիսում՝ մայիսի 8-ին, բայց հրաժարվել է։ Ընդամենը կողմնակիցների խմբով շրջվելու են քաղաքում՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե Սյունիքում իրենց բավական լավ են դիմավորում։ Բայց վարչական ռեսուրսը 2 օր հանրահավաք գումարելու համար բավարար չի եղել։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը ողջ քարոզարշավի ընթացքում հանրահավաքներ գումարելու է միայն մի քանի մեծ քաղաքներում, մասնավորապես՝ Իջևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում և Հրազդանում։ Մի հանրահավաք էլ վերջում կգումարեն Երևանում։ Այս կերպ գործող իշխանությունները փորձում են հնարավորինս քիչ ռեսուրս ներգրավել։ Խնդիրը ոչ թե գումարն է, այլ հնարավորությունները, ինչպես նաև աղմուկ չբարձրացնելու ցանկությունը։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ նույնիսկ այս պայմաններում Փաշինյանին չի հաջողվելու լուրջ մասնակցություն ապահովել իր հանրահավաքներին, ինչն էլ գործող իշխանությունների համար ձախողման հիմնական հանգամանքներից մեկը կարող է դառնալ։
Աննա Գալստյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից