Մեր հիմնական խնդիրն է ընդդիմադիր ընտրողին բերել ընտրության և համոզենք, որ ինքն ընտրի ընդդիմադիր դաշտի առաջատար ուժին. Չալաբյան
«Գործող իշխանությունը, որն ընդհանրապես որևէ օրենքի չի ենթարկվում, որի անդամները համատարած զբաղված են ընտրակաշառք բաժանելով՝ սոցիալական օգնությունների, խոստումների անվան տակ, ընտրություններից մեկ ամիս առաջ կենսաթոշակները բարձրացնելով, հարկերը իջեցնելով, հստակ գիտակցելով, որ այդ ամբողջ գործիքակազմն ինչ-որ իմաստով սպառել է իրեն և այլևս ընտրատրամադրություննի վրա չի ազդում»,- ԱԺ-ի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկնարկած քարոզարշավի ժամանակ ասաց կուսակցությանը միացած «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ ընդդիմադիր դաշտում առաջատարը Սամվել Կարապետյանն է, ինչը պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը ցանկանում է նոր ուժ ու թարմություն տեսնել։
«Նոր ուժ, որը ոչ միայն կապ չունի Փաշինյանի և իր վարչակույտի հետ, այլև՝ նախկին իշխանությունների հետ և պատրաստ է նոր մոտեցումներ բերել, նոր պատասխանատվություն ստանձնել։ Դրա համար էլ նրանք արդեն թողել են Ռոբերտ Քոճարյանին, Սերժ Սարգսյանի, Գագիկ ծառուկյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին և իրենանց ամբողջ քարոզչական և ադմինիստրատիվ ռեսուրսն ուղղել են «Ուժեղ Հայաստանի» դեմ»։Այն զարմանալի չէ»,-հայտարարեց Չալաբյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունները կձախողեն, որովհետև այդ ամենը արդյունք չի տալիս։
Չալաբյանը նշեց, որ ոչ մի սոցիոլոգիական հարցում գործող իշխանությանը բացարձակ առավելություն չի տալիս, այլ ամրագրում է ընդդիմադիր դաշտի առավելությունը։
«Մեր հիմնական խնդիրն է ընդդիմադիր ընտրողին բերել ընտրության և համոզենք, որ ինքն ընտրի ընդդիմադիր դաշտի առաջատար ուժին»,- ասաց Չալաբյանը՝ նշելով, որ կարևորը ընդդիմադիր 70 % ձայները չփոշիացնելն է։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...