Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Երրորդ ժամկետի գնալը մերժելու հիմքով իշխանության եկածը պետք է մերժվի հենց երրորդ ժամկետի հիմքով. Մելոյան

«Պատահական չէ, որ մենք հենց ԱԺ-ից ենք քարոզչության մեկնակը տալիս։ Սա խորհրդանշական օր է. 8 տարի առաջ մայիսի 8-ին այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ընտրվեց, որպես ՀՀ վարչապետ՝ ժողովրդի վստահության քվեն ստանալով և լրջագույն խոստումներ տալով» -ԱԺ շենքի դիմաց մեկնարկած «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի տված խոստումները ոչ միայն չի իրականացվել, այլև այդ իշխանության կայացումն ունեցել է ողբերգական ու ճակատագրական հետևանքներ։

Մելոյանը հիշեց, որ իշխանության գալուց առաջ Փաշինյանը հայտարարեց, թե ԱԺ դարպասները բացելու են ժողովրդի առաջ, այն բացեցին, բայց հետո այնպես զոդեցին, որ քաղաքացիները չեն կարողանում մոտ գալ։

Նա նշեց, որ այդտեղ է ոչ միայն որպես «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդմ, այլ որպես իրավաբան, կին, մայր, որի համար ներկայիս իրականությունն ընդունելի չէ։

«Ինձ համար ընդունելի չէ, որ իրավունքն ու ուժը ծառայեցվում է կոնկրետ ուժի շահերին, անթուլատրելի է, որ իմ հայրենակիցներին վախեցնում ու ճնշում են, և հուսալքություն են տրամադրում»,-ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամը։

 Նա նշեց, որ երկրում հույսի ճրագն այնքան էր մարել, որ ի վերջո դաշտ եկավ Սամվել Կարապետյանը, որը այդ պահանջը բավարարեց և, քաղաքականության մեջ լինելով, նոր է և ունի բացառիկ փորձառություն։

 «Պարոն Կարապետյանն այդ մարող կրակը բոցավառել է»,-ասաց Մելոյանը և, հիշեցնելով որ վերջին 8 տարիներին Հայաստանում աղքատությունը չի նվազել, հավելեց.

«Հայաստանի իշխանավորը ստանում է 15 հազար դոլարի պարգևավճար, մինչ ՀՀ մարզում սոված երեխա է քնում, ծայրահեղ աղքատությունն առկա է, իսկ աղքատությունը որոշ տեղերում կրկնապատկվել է»։

 Նա տեղեկացրեց, որ Հայաստանում տուրիստական բումի պայմաններում մարզերում տուրիստական այցելությունները ընդամնեը 0-2% է։

«Մեր Երկիրն ունի ծաղկման, զարգացման բարգավաճման բոլոր հնարավորությունները, բայց այսօր ամենալուրջ խնդիրն անվտանգությունն է»,-ասաց Մելոյանը նկատելով, որ օդից կախված անիրատեսկան «խաղաղությամբ» մեզ սպառնում են։

 «Այն ուժը որը 3 սեպտեմբերյան պատերազմ է բերել մեր գլխին՝ լրացուցիչ սեպտեմբերյան պատերզմով է սպառնում իր ազգաբնակչությանը»,-ասաց Գոհար Մելոյանը՝ ներկայացրեց քարոզարշավի մեկնարկը, ասաց «Երրորդ ժամկետի գնալը մերժելու հիմքով իշխանության եկածը պետք է մերժվի հենց երրորդ ժամկետի հիմքով»։