Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր

Մայիսի 5-6-ը կայացած «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովը համախմբել էր տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների՝ Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից անմիջապես հետո։

Յունիբանկը երկրորդ տարին անընդմեջ հանդես եկավ որպես «Yerevan Dialogue» համաժողովի գործընկեր։ Այս մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծեց Յունիբանկի պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու միջազգային կարևոր հարթակներում և նպաստելու թվային անվտանգության ու ֆինանսական կայունության զարգացման համաշխարհային օրակարգին։

Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը մասնակցեց «Կիբեռդիմակայունությունն արհեստական բանականության դարաշրջանում․ պետությունների, ենթակառուցվածքների և վստահության պաշտպանություն» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց թվային դարաշրջանում պետությունների, հաստատությունների և հասարակությունների առջև ծառացած նոր մարտահրավերներին և խոցելիություններին։ Քննարկման մասնակիցները խոսեցին կիբեռանվտանգության, տնտեսական կայունության և ազգային անվտանգության միջև աճող փոխկապակցվածության մասին՝ պետական կառույցների և կենսական նշանակության ենթակառուցվածքների արագացող թվայնացման պայմաններում։

Մասնակիցները կարևորեցին դիմակայունության ապահովմանն ուղղված մոտեցումները՝ ներառյալ ինստիտուցիոնալ պատրաստվածությունը, պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդումը և կիբեռսպառնալիքներին արձագանքման միջազգային համակարգման ընդլայնումը։

«Արհեստական բանականությունն ու թվային փոխակերպումն արագորեն վերափոխում են ֆինանսական ոլորտը՝ կիբեռանվտանգությունը, դիմակայունությունն ու կառավարումը դարձնելով ռազմավարական առաջնահերթություններ։ Գնահատականների համաձայն՝ ապատեղեկատվական արշավների գլոբալ տնտեսական հետևանքները մինչև 2026 թվականը կարող են հասնել 26 մլրդ դոլարի, ինչը սպառնալիք է հանրային վստահության համար։ Անվտանգության ավանդական մեթոդներն այլևս բավարար չեն, և բանկերը պետք է ներդնեն բազմաշերտ պաշտպանական համակարգեր ու զարգացնեն միջոլորտային համագործակցությունը», — նշեց Արարատ Ղուկասյանը։

Նրա գնահատմամբ՝ ոլորտն անցում է կատարում ծախսերի կրճատումից դեպի երկարաժամկետ ռազմավարական ներդրումներ՝ ուղղված կայունությանն ու նորարարությանը։ Այսօր Յունիբանկը POS-վարկավորման առաջատարներից է՝ կիրառելով արհեստական բանականության վրա հիմնված վարկունակության ժամանակակից գնահատման համակարգ։

Քննարկման մասնակիցները եզրակացրին, որ կիբեռդիմակայունության ամրապնդումը կարևոր է ոչ միայն ենթակառուցվածքների և թվային համակարգերի պաշտպանության, այլև հանրային վստահության, պահպանման և թվային միջավայրում կայունության ապահովման համար։