Մեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. Չալաբյան
34 տարի առաջ այս օրը լիակատար ազատագրվեց Շուշին: Սկսելով ռազմական գործողությունը մայիսի 7-ի երեկոյան, 1700 խիզախ հայ մարտիկներ, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ, անհավանական գրոհով անակընկալի բերեցին անառիկ դիրքերում ամրացած, գերակշիռ ուժեր ունեցող թշնամուն, և ազատագրեցին ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող հայոց բերդաքաղաքը:
Սա հայոց զենքի առավել փառավոր հաղթանակներից էր վերջին հարյուրամյակի ընթացքում, և առհավետ ոսկե տառերով է գրվելու մեր պատմության մեջ: Ցավոք, մեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն՝ պատերազմը դրանով դադարացնելու ստահոդ և կեղծ հիմնավորմամբ:
Շուշին այսօր էլ մնում է անառիկ ամրոց, և ողջ Արցախի բանալին՝ Շուշիին տիրողն է միշտ վերահսկելու ողջ Արցախը: Համոզված եմ, որ մի օր մենք նորից մեր պայքարով, աշխատանքով և համախմբվածությամբ արժանի կդառնանք այդ պատվին, իսկ մինչ այդ հավերժ փառք տանք այն խիզախ հայ մարտիկներին, որոնք իրենց սխրագործությամբ 1992 թ. փրկեցին շրջափակումից հայկական Արցախը, և հաղթանակի բերկրանքը բերեցին մեր ողջ ժողովրդին: Շնորհավոր բոլորիս Եռատոնը!




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...