Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան
Երկիրը երկիր է իր հիշողությամբ
Ես դասական քաղաքական գործիչ չեմ և այս սուրբ օրը չեմ ասելու արհեստական ու ճոռոմ բառեր։ Իմ համար այսօր առաջին հերթին մեր բոլոր հերոսների հիշատակի առաջ խոնարհվելու օր է։ Կրկին արձանագրելու, որ մենք պարտք ենք հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին, վիրավորներին, նրանց ընտանիքներին։
Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր։ Մեզնից դա խլեցին։ Մեզ թողեցին պարտություն ու խեղճություն։ Բայց մայիս ամսին կա մի օր, որը մեր հույսի ու լույսի օրն է։ Մեր նոր սերնդի օրը, մեր երկրի ապագայի օրը։ Դա դպրոցական վերջին զանգի օրն է։ Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը։
Այս տարի դպրոց ավարտողների մի մասը հավանաբար մասնակցելու է իր կյանքի առաջին ընտրություններին։ Մյուս մասը դեռ ընտրելու իրավունք չունի, բայց նրանք բոլորը միասին մտնում են մեծ կյանք, ու մենք նրանց ենք փոխանցում այսօրվա Հայաստանը։
Մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի հունիսի յոթից հետո նրանց համար բացվի իրոք նոր, ավելի լուսավոր, ավելի մեծ հնարավորություններով կյանք։ Որպեսզի նրանց փոխանցենք խեղճությունը հաղթահարած, ներքին թշնամանքը հաղթահարած, արդար, անվտանգ Հայաստան։ Սա մեր մեծագույն նպատակն է։ Հունիսի յոթի ընտրությունների ամենակարևոր իմաստը դա է։
Մենք ուղղելու ենք մեր մեջքը, որ մեր երեխաների աչքերին կարողանանք նայել։
Մենք ունենալու ենք Երաշխավորված Խաղաղություն և Բարգավաճ Հայաստան։ Մենք հաղթելու ենք խեղճությանը։
Հաղթանակները երբեք չի կարելի մոռանալ։ Պատերազմում պարտվել կարող են բոլորը, բայց սեփական հաղթանակն ու պատմությունն ուրանալն աններելի է։ Մենք անպայման ունենալու ենք նոր հաղթանակներ՝ բոլոր ոլորտներում։
Իսկ այսօր մենք խոնարհվում ենք Արցախյան հերոսամարտերի բոլոր նահատակների առջև, ինչպես նաև մեծ Հայրենականի մասնակից մեր պապերի և հայրերի հիշատակի առջև։ Այդ բոլոր նվիրյալները մեր մեծ, միասնական պատմության կերտողներն են։ Երկիրը երկիր է իր հիշողությամբ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...