Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից

Շարունակում են դժգոհություններ հնչել Երևանում Եվրամիության 2 գագաթնաժողովների անցկացման, դրանց Զելենսկուն հրավիրելու և Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ։ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե Եվրամիությունը նպատակ ունի Հայաստանը կտրել հուսալի անվտանգության համակարգից և կայուն տնտեսական կապերից։

«Մենք բազմիցս խոսել ենք Հարավային Կովկասում և Հայաստանի նկատմամբ Բրյուսելի իրական նպատակների մասին։ Գործընկերության խորացման, բարեփոխումներին աջակցելու և ժողովրդավարությանը սատարելու գեղեցիկ կարգախոսների հետևում թաքնված է միանգամայն գործնական հաշվարկ՝ հանրապետությունը կտրել հուսալի անվտանգության համակարգից և կայուն տնտեսական կապերից։ Ընդ որում, այն գործիքներին, որոնք տասնամյակներ շարունակ ապահովել են երկրի կայունությունը, որևէ հստակ այլընտրանք չի առաջարկվում»,- պնդել են գերատեսչությունում։

Ռուս դիվանագետները հավելել են, թե Երևանը շարունակում է մնալ Մոսկվայի դաշնակիցը, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամը՝ չնայած ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցմանը։ Ըստ էության, պաշտոնական Մոսկվան իր կոշտ հռետորաբանությանը զուգահեռ առայժմ հույսը չի կտրել, որ կարող է Հայաստանի իշխանություններն ի վերջո խելքի գան, կամ էլ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության գա այնպիսի ազգային իշխանություն, որը սեփական երկրի շահերն ավելի բարձր դասի, քան արևմտյան հովանավորների պահանջները։

Ցանկացած պարագայում, նույնիսկ կոշտ հռետորաբանության սրման դեպքում, Ռուսաստանն առայժմ զերծ կմնա Հայաստանի նկատմամբ ինչ-որ չափազանց կոշտ քայլերից։ 1-2 տնտեսական բնույթի ճնշումներ հնարավոր են, բայց առայժմ բոլորն են սպասում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որից հետո արդեն պարզ կլինի, թե որ ուղղությամբ են շարժվելու թե՛ հայ-ռուսական, թե՛ մյուս բոլոր երկրների հետ հարաբերությունները։

Աննա Մարգարյան