Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը

Սեփական երկրի ու ժողովրդի պատմությունը խմբագրելու Նիկոլ Փաշինյանի մոլուցքը վաղուց արդեն հատել է տրամաբանական բոլոր սահմանները, և որևէ մեկը նույնիսկ չի էլ զարմանում Փաշինյանի՝ կեղծիք և սուտ տարածելու սովորությունից։ Մայիսի 9-ի կապակցությամբ Փաշինյանը հերթական ուղերձն է հղել, որը, մեղմ ասած, տարօրինակ կարելի է համարել։ «Այսօր Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության և արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրն է, որը մեր երկրում նշվում է որպես Հաղթանակի և խաղաղության տոն»,- ասել է Փաշինյանը։

Իր ուղերձում մեկ-երկու բառով անդրադառնալով 2-րդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմին հաղթելու հանգամանքին՝ Փաշինյանը բացարձակապես չի շնորհավորել ռազմավարական դաշնակիցներին։ Ավելին, որևէ բառ չկա անգամ Շուշիի ազատագրման վերաբերյալ։

Փոխարենը մի քանի պարբերություն է անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև իբր հաստատված խաղաղությանը։ «Արդեն երկու տարի Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Սա կարևորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք»,- նշել է Փաշինյանը։

Իսկ լավագույնս վերջինիս՝ իր խաղաղության մասով, պատասխանել են հենց երեկ Սյունիքում, երբ մի կին Փաշինյանի դեմքին ուղղակի շպպացրել է, թե այսպիսի խաղաղությունը մեզ պետք չէ, երբ ադրբեջանցիները գրավել են առանցքային հատվածներ Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ բնակավայրերն էլ դատարկվում են գործող իշխանությունների քաղաքականության հետևանքով։

Սոնա Գալստյան