Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շաբաթ օրը հայտարարել է, որ Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեության պահպանման ուղղությամբ՝ չնայած Միացյալ Նահանգների հետ ունեցած տարաձայնություններին, որոնք ի հայտ են եկել Իրանի դեմ պատերազմի պատճառով, հայտնում է Reuters-ը։

Պաշտպանական ծախսերի և միգրացիոն քաղաքականության հարցերում Եվրոպայի հասցեին ԱՄՆ-ի քննադատություններից հետո առաջացած լարվածությունն էլ ավելի է սրվել, երբ Գերմանիան և եվրոպական այլ երկրներ հրաժարվել են աջակցել փետրվարի վերջին սկսված Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին։ «Մենք իսկապես ցանկանում ենք պահպանել այս դաշինքն ապագայի համար»,- Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մերցը։

Նա նաև նշել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան ամրապնդել են դաշինքի եվրոպական հիմքը։

«Մենք գիտենք, որ կան որոշակի տարբերություններ։ Մենք գիտենք, որ բոլորս էլ դժվարությունների ենք բախվում, բայց մեր վերջնական նպատակն է՝ վերջ դնել այս հակամարտությանը և երաշխավորել, որ Իրանը չկարողանա միջուկային զենք արտադրել։ Եվ այդ նպատակը Ամերիկայի ու Եվրոպայի ընդհանուր նպատակն է»,- նշել է Գերմանիայի կանցլերը։

Մերցն ասել է, որ գլխավոր խնդիրը ոչ թե զորքերի թվաքանակն է, այլ «նպատակների միասնությունը», և որ ԱՄՆ-ի շահերից է բխում ՆԱՏՕ-ում ուժեղ եվրոպական բաղադրիչ ունենալը։

«Մենք նախկինի պես շահագրգռված ենք, որ ամերիկյան բանակը և ամերիկյան ռազմական աջակցությունը լինեն մեր կողքին։ Այսպիսով, սա այն է, ինչը մեզ միավորում է, և ներկայումս մենք փորձում ենք հասնել դրան»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Նախորդ ամսվա ընթացքում Մերցը հայտարարել էր, որ Իրանը «նվաստացնում է» ԱՄՆ-ին, ինչից հետո Թրամփը շատ բուռն արձագանքեց այդ հայտարարությանը և կարգադրեց այնտեղ գտնվող ԱՄՆ զինվորների քանակը կրճատել 5000-ով, ինչից հետո Թրամփը չեղարկեց նաև «Tomahawk» հեռահար հրթիռների պլանավորված տեղակայումը։