Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. Կոստանյան

Առաջարկում եմ փնտրել և գտնել ՀՀ-ում գրանցված բոլոր այն հասարակական կազմակերպությունների անունները, որոնք ԵՄ անվտանգության բարձր հանձնակատար Մարթա Կոսի կողմից խոստացված 12 մլն եվրոյի հատկացումների համար դիմած կլինեն՝ այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների չեզոքացման նպատակով (եթե իհարկե Եվրոմիությունն արդեն ուղարկել է)։ Անունները տեսնելով արդեն կհասկանք, թե ինչ տեսակի պատերազմ են տանում և տանելու նախընտրական այս փուլում, քանի որ այդ նույն կազմակերպությունները երբեք չեն փնտրի ու չեն գտնի լրջագույն, մասսայական խախտումներ (այդ թվում պաշտոնեական դիրքի չարաշահում հենց վարչապետի կողմից), որոնք թույլ են տալիս իշխանական պրոպագանդիստներն ու իշխանության մեծ ու փոքր սատելիտները։

Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում քննարկվեցին հիբրիդային պատերազմի գործիքակազմի, այդ թվում՝ տեղեկատվական կեղծիքների դեմ պայքարին վերաբերող հարցեր, բայց ոչ ոք չտեսավ, թե քանի քանի հարյուր կեղծ ֆեյսբուքյան էջեր են ստեղծվել իշխանության ֆեյքային ՊՈԱԿ-ի կողմից, որոնք ընդդիմության դեմ ագրեսիվ քարոզչությամբ են զբաղվում։

Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս, որոնցով անվտանգության ոլորտում արևմտյան մասնագետների ներգրավումը նախընտրական գործընթացներում ուղղակիորեն լեգիտիմացվում է և դարձվում նորմա։ Իսկ սա Հայաստանի ինքնիշխանությանը չի՞ վնասում, չի՞ խաթարում, չի՞ թուլացնում, չի՞ զրկում, թե էս դեպքում կարելի է, քանի որ մեծն Արևմուտքն է անողը...

Երկակի ստանդարտները հենց այս տեսքն ու ձևն ունեն։