Ադրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին
Ադրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջան-Հայաստան սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են։ Միևնույն ժամանակ նա ասել է, թե Հայաստանում կան մարդիկ, որոնք ունեն ռևանշիստական հայացքներ, և դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել։
Ըստ էության, սա Փաշինյանի նույն այն նարատիվն է, թե իրեն չընտրելու դեպքում սեպտեմբերին նոր պատերազմ կսկսվի։ Մեկ այլ հայտարարություն էլ արել է Իլհամ Ալիևը, որը կարելի է և՛ ծաղր, և՛ միաժամանակ աջակցություն համարել։ «Մենք չունենք Հայաստանը ոչնչացնելու կամ նրա անկախությունը խլելու մտադրություն»,- հայտարարել է Ալիևը։
«Այսօր այսպես կոչված եվրոպացի դիտորդները դեռևս, ենթադրաբար, հերթապահություն են իրականացնում ադրբեջանա-հայաստանյան սահմանին։ Ես ասել եմ, որ եթե մենք մեկ կրակոց արձակենք, նրանցից ոչ մի հետք չի մնա։ Բայց նրանք այնպես են վարվում, կարծես թե պաշտպանում են Հայաստանը մեզանից։ Անհրաժեշտ չէ պաշտպանել Հայաստանը մեզանից։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից պարզապես Փաշինյանի նարատիվների տարածում, հայ հանրության ահաբեկում և պարտադրանք, որպեսզի խորհրդարանական ընտրություններին ընտրեն Փաշինյանին։ Ըստ էության, սա նաև ազդակ պետք է լինի հայ հանրության համար՝ հասկանալու, թե ո՞ւմ է պաշտպանում թշնամի պետությունը և ո՞ւմ չպետք է ընտրել խորհրդարանական ընտրություններին։
Աննա Մարգարյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...