Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական գործընթացների և քաղաքական ուժերի ծրագրերի շուրջ քննարկումների ֆոնին «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը «Փաստ» թերթի հետ զրույցում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրին՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայ առաքելական սուրբ եկեղեցուն վերաբերող դրույթների վրա։

Նրա խոսքով, այսօր Հայաստանում ուշադրության կենտրոնում հիմնականում նախընտրական խոստումներն են, քաղաքական կարգախոսներն ու տարբեր ուժերի բարձրագոչ հայտարարությունները։ Սակայն, ինչպես նշել է նա, այս ամբողջի ֆոնին հանրությունը գրեթե չի քննարկում ՔՊԿ նախընտրական ծրագրի ամենավտանգավոր կետերից մեկը, որը վերաբերում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու, այսպես կոչված, «բարեփոխմանը», Եկեղեցու ներքին կյանքին միջամտելուն և եկեղեցական կառավարման փոփոխությանը։

«Փաստ» թերթի հետ զրույցում Արման Վարդանյանը նշել է. «Ես, ինչպես նաև բազմաթիվ քաղաքականապես գրագետ մարդիկ և մեր համախոհները, միշտ համարել ենք և շարունակում ենք համարել այս մոտեցումը ծայրահեղ վտանգավոր հայկական ինքնության և հայկական պետականության պահպանման համար»։

Նրա խոսքով, այստեղ հարցը ամենևին էլ Գարեգին Բ Կաթողիկոսի անձի մասին չէ։ «Հարցը այն սկզբունքների և մոտեցումների մասին է, որոնցով դարեր շարունակ ապրել է Հայ առաքելական սուրբ եկեղեցին, և որոնք այսօր փորձում է փոխել ՔՊ-ն», — նշել է նա։

Արման Վարդանյանի համոզմամբ, խոսքը հոգևոր, բարոյական և ազգային այն հիմքերին միջամտելու փորձի մասին է, որոնց վրա դարերով պահպանվել է հայկական ինքնությունը: Նա հիշեցրել է, որ դարեր շարունակ հենց Հայ առաքելական սուրբ եկեղեցին է պահպանել հայկական լեզուն, մշակույթը, պատմական հիշողությունը և ազգային միասնությունը այն ժամանակներում, երբ հայկական պետականությունը վտանգված էր կամ ընդհանրապես գոյություն չուներ։

«Հետևաբար, այսօր պայքարը ոչ թե անձերի, այլ հոգևոր, բարոյական և ազգային սկզբունքների համար է», - ընդգծել է «Միասնություն» շարժման ղեկավարը։

Անդրադառնալով ընտրություններին՝ Արման Վարդանյանը նշել է, որ ցանկացած ընտրող, որն իր ձայնը տալիս է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, պետք է հասկանա, որ դրանով փաստացի համաձայնություն է տալիս կուսակցության նախընտրական ծրագրի բոլոր կետերը կյանքի կոչելու փորձին։

Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը կետ առ կետ չի ուսումնասիրում կուսակցությունների նախընտրական ծրագրերը։ Նրա խոսքով, մարդիկ հիմնականում լսում և ճանաչում են միայն այն թեմաները, որոնք ակտիվորեն գովազդվում են՝ սոցիալական բարեփոխումները, առողջապահական բարեփոխումները, խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները և, այսպես կոչված, «եվրաինտեգրումը»։

«Փաստ» թերթի հետ զրույցում Արման Վարդանյանը նաև շեշտել է, որ հենց այդ պատճառով ընտրությունների հնարավոր արդյունքները որպես ժողովրդի «մանդատ» ներկայացնելու փորձերը՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին և հոգևոր կյանքին միջամտելու համար, լեգիտիմ չեն։

«Եվ անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կգա իշխանության, Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին և հոգևոր կյանքին միջամտությունը միշտ եղել է, մնում է և կմնա ոչ լեգիտիմ», - նշել է նա։

Արման Վարդանյանը հավելել է, որ ոչ լեգիտիմ է և այդպիսին կմնա նաև ցանկացած պայքար Հայ առաքելական սուրբ եկեղեցու անկախության դեմ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում