Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Մենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պարզ քաղաքացու աչքերով

Մի կողմից Հայաստանի ղեկավարը հայտարարում է, որ արդեն խաղաղություն է, մյուս կողմից՝ նույն ղեկավարը հայտարարում է, որ եթե ինձ չընտրեք, պատերազմ է սկսվելու։

Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ընդդիմությունը ռևանշիստական տրամադրություններ ունի, և իրենք ուշի-ուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին՝ փաստացի ակնարկելով, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի հետ՝ փաստացի հաստատելով Հայաստանի ղեկավարի այն պնդումը, որ եթե ինքը չընտրվի՝ պատերազմ է սկսվելու։

Արևմուտքը պատրաստվում է արդեն իսկ բացեիբաց պատերազմի մեր գլխավոր և միակ դաշնակից Ռուսաստանի հետ, բայց Հայաստանը այդ նույն Արևմուտքին հրավիրում է Հայաստան, այդ թվում նաև Զելենսկուն, և ստեղծում հակառուսական տրամադրություններ՝ առաջացնելով ակնհայտորեն Մոսկվայի, եթե չասենք՝ զայրույթը, ապա Հայաստանի անհասկանալի վերաբերմունքը
գործողությունների նկատմամբ, և հայտարարում է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ մնում է ԵԱՏՄ-ում, թե գնում է դեպի Եվրամիություն։

Ավելին՝ նախագահ Պուտինը հայտարարում է, որ չի բացառվում, որ առաջիկայում ԵԱՏՄ-ի նիստում քննարկվի Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության շարունակության խնդիրը։

Եվ ահա, նման իրավիճակում մենք տեսնում ենք քարոզարշավ, որտեղ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ուրախ-զվարթ հանդիպում են ժողովրդին, պարում են, ուրախանում են, երգում են և ստեղծում են տպավորություն, որ ամեն ինչ նորմալ է, բոլոր խնդիրները լուծված են, և Հայաստանը գնում է դեպի զարգացում, այլևս խաղաղություն է, և այլն, և այլն...

Հիմա Հայաստանի պարզ քաղաքացին՝ տեսնելով իր շուրջ ձևավորված քաղաքական, աշխարհաքաղաքական գործընթացները և մյուս կողմից՝ իր քաղաքական էլիտաների պարն ու ուրախ տրամադրությունը, ի՞նչ պետք է անի, ի՞նչ ընտրություն պետք է կատարի, ինչպե՞ս պետք է ապրի։

Պարզ քաղաքացին ուղղակի կարող է խելագարության հասնել, եթե վերլուծի այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, և տեսնի, թե ինչպիսի ոչ ադեկվատ վերաբերմունք ունեն այդ ամենին մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները։

Ակնհայտ է, որ պատերազմում պարտված և անվտանգության ճարտարապետություն չունեցող երկրում ներքաղաքական օրակարգեր չեն կարող լինել։ Ցավալի է, որ սա չեն հասկանում մեր քաղաքական էլիտաները և չեն փորձում ամեն բան թողնել մի կողմ, այդ թվում՝ ընտրություններ կոչեցյալ ֆարսը, և զբաղվել երկրի անվտանգության ճարտարապետության վերականգնմամբ։

Ընտրությունների պետք է գնալ, երբ երկրի անվտանգության խնդիրները լուծված են, երբ թշնամիներդ, գեոպոլիտիկ խաղացողները հնարավորություն չունեն քո իսկ ընտրությունները օգտագործել քեզ շանտաժ անելու և քո երկիրն էլ ավելի թուլացնելու համար։

Սրանք պարզ քաղաքական ճշմարտություններ են, բայց քանի որ մեր էլիտաները շատ խելացի են և ամեն ինչ գիտեն, չգիտես ինչու այս պրիմիտիվ բաները չեն հասկանում։ Չեն հասկանում, քանզի առաջնորդվում են բացառապես սեփական անձնական շահերով և պայքարում են բացառապես իշխանությունը պահելու կամ իշխանության հասնելու նպատակով։

Մենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ, քանզի այս ընտրությունները մի կողմից դիտարկվում են այնպես, որ եթե մեր ժողովուրդը սխալ ընտրություն կատարի՝ պատերազմի մեջ է հայտնվելու, մյուս կողմից՝ այս ընտրություններն արդեն սկսում են ընկալվել այնպես, որ եթե մենք ճիշտ ընտրություն չկատարենք՝ Հայաստանի հակառուսական գործողությունները կարող են դիտարկվել արդեն ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլ նաև հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը։

Մենք ապրում ենք նման իրավիճակում, և մեր ամենամեծ ձեռքբերումը, որպես ժողովուրդ, կլինի այն, որ գոնե «չխելագարվենք»։