Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սոցցանցի իր էջում գրել է․

«Այս օրերին Բաքվում տիրում է հաղթանակի նախապատրաստման մթնոլորտ։
 
Մինչ Հայաստանի հասարակությունը մխրճված է քաղաքական տուրբուլենտության մեջ, իսկ Հայաստանի ղեկավարությունը անհաշվարկ սուրում է դեպի Արևմուտք, Բաքուն խոսքերից անցնում է գործի։
 
Հունիսի 18-19-ին Բաքվի մերձակայքում կանցկացվի փառատոն՝ խոսուն անվանումով՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան»։ Սա հստակ քաղաքական ազդանշան է. Բաքվում այլևս չեն գործում ստատուս-քվոյի տրամաբանությամբ, այլ մտածում են նոր տարածքների «յուրացման» մասին՝ այն տարածքների, որոնք Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս են:
 
Գլխավոր ինտրիգը, սակայն, կհանգուցալուծվի շատ ավելի շուտ՝ հունիսի 7-ին։ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, արդեն պատրաստվում է տոնել Հայաստանի նկատմամբ հաղթանակը։
 
Այդ հաղթանակի գլխավոր գործիքը ոչ թե զենքն է, այլ Հայաստանում սպասվող ընտրությունները։
Երևանում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի։ Թույլ, արտաքին շահառուներից կախված և ներքին խոցելի լեգիտիմություն ունեցող իշխանությունը Ադրբեջանի լավագույն դաշնակիցն է։
 
Հենց Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը քայլ առ քայլ հրաժարվեց Արցախից, իսկ այսօր արդեն Հայաստանը սահմանափակում է իր իրավազորությունը և ինքնիշխանությունը սեփական տարածքում։
 
Հայաստանը ներկայումս գտնվում է դատապարտվածի կարգավիճակում։ Հայաստանը հայտնվել է խորքային քաղաքական մեկուսացման մեջ։ Մենք փչացրել ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն անվտանգային վակուումը չենք լրացրել նոր դաշնակցային կապերով։
Մոսկվայի հետ կոնֆլիկտը՝ անհիմն էմոցիոնալ և պրագմատիկ առումով, փլուզեց գործող անվտանգության համակարգը, իսկ նորերը չստեղծվեցին։
Հայաստանը հայտնվել է անվտանգային վակուումում։
 
Այստեղ պետք է ուղղակիորեն ասել դառը ճշմարտությունը. ԵՄ-ն և Միացյալ Նահանգները անվստահելի գործընկերներ են։ Երբ բանը հասնում է իրական ռազմական աջակցությանը, Բրյուսելն ու Վաշինգտոնը առաջին հերթին հիշում են սեփական շահերը։ Ոչ մի ամերիկացի զինվոր չի կանգնի Նախիջևանի սահմանին, ոչ մի եվրոպացի դիտորդ չի փակի միջանցքը իր մարմնով։ Արևմուտքը Հարավային Կովկասում ունի իր շահերը, որոնց սպասարկումը հաճախ Հայաստանը դնում է մանրադրամի կարգավիճակում:
 
Ռուսաստանի հետ հակամարտությունը Հայաստանի համար ունենալու է ծանր տնտեսական և անվտանգային հետևանքներ։
Մոսկվայի հնարավոր հեռացումը Հայաստանից ստեղծելու է վակուում, որը արագ լցվելու է ադրբեջանա-թուրքական տանդեմով։ Բաքուն հստակ տեսնում է այս խոցելիությունը և միայն ուժեղացնում է ճնշումը։
 
Հետևանքն անխուսափելի է. առանց դաշնակիցների մնացած Հայաստանը այսօր անպաշտպան է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ նկրտումների հանդիման։ Անկարան և Բաքուն գործում են համաժամանակյա՝ պահանջելով «Զանգեզուրի միջանցք»:
Արևմուտքից Հայաստանը լուրջ աջակցություն չունի և չի ունենալու. արևմտյան մայրաքաղաքներում այլ առաջնահերթություններ ունեն։
 
Հենց այդ պատճառով են Բաքվում ոգևորված։ Եթե հունիսի 7-ին Փաշինյանը կրկին պահպանի իշխանությունը, ապա Ադրբեջանի օրակարգի հաղթանակը կդառնա վերջնական և անդառնալի։
 
Հայաստանի համար անցանկալի այս սցենարը կարող է կասեցվել միայն մի դեպքում՝ Հայաստանի հասարակությունը հունիսի 7-ին պետք է մերժի Փաշինյանի իշխանությունը»: