Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Վիդեո

Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան

 Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների

Պետական համակարգը պետության ողնաշարն է։ Ու հենց այդ ողնաշարն են տարիներ շարունակ կոտրել՝ պետական ծառայողին վերածելով քաղաքական ճնշումների, վախի ու անարդարության զոհի։

Հունիսի 7-ի ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուղերձը պետական համակարգի հազարավոր աշխատողներին հստակ է՝

Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների։

Պետական համակարգում աշխատող մեր հայրենակիցները ստանալու են բարձր ու արժանապատիվ աշխատավարձեր։

Արդյունավետ աշխատանքը խրախուսվելու է օրինական և թափանցիկ պարգևավճարներով, ոչ թե մեկ մարդու կամ վերադասի հակասոցիալական քմահաճույքով։

Այլևս չի լինելու մի իրավիճակ, երբ նախարարներն ու իշխանական վերնախավը միլիոնների հասնող աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, իսկ պետության իրական ծանրությունն իրենց ուսերին կրող տասնյակ հազարավոր մասնագետները գոյատևում են նվաստացուցիչ պայմաններում։

Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններում հաղթանակի դեպքում կյանքի է կոչելու պետական համակարգի աշխատողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների ամրապնդման լայնածավալ ծրագրեր՝

▪️ արժանապատիվ աշխատավարձ,
▪️ սոցիալական պաշտպանվածություն,
▪️ մասնագիտական առաջխաղացման արդար համակարգ,
▪️ աշխատանքի կայունություն և հարգանք պետական ծառայողի նկատմամբ։

Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների։

Հունիսի 7-ից հետո պետական համակարգի աշխատողներն ազատված են լինելու քաղաքական ճնշումներից, ստորացուցիչ պարտադրանքներից ու «սև ցուցակների» մթնոլորտից։

Մարդիկ այլևս աշխատանքից չեն զրկվելու քաղաքական հայացքների, անձնական դիրքորոշման կամ իշխանությանը չծառայելու պատճառով։

Պետական ծառայողը լինելու է ոչ թե իշխանության ծառան, այլ՝ պետության պրոֆեսիոնալ հենարանը։

Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների։

Հունիսի 7-ը դառնալու է ոչ միայն իշխանափոխության, այլև պետական արժանապատվության վերականգնման և մեր ազգային վերածննդի մեկնարկը։