Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am

ԶՊՄԿ-ն շարունակում է բաց հանքում և արտադրական տարածքում հյուրընկալել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերի։ Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթական ոլորտին․ ԲՈՒՀ-երի և դպրոցների ներկայացուցիչները հանքի ամենահաճախ այցելուներից են։ Այս մասին հայտնում է Past.am-ը։

ԶՊՄԿ-ն կարևորում է երիտասարդների հետ անմիջական շփումը․ նման այցերը հնարավորություն են տալիս ավելի հստակ պատկերացում կազմել հանքարդյունաբերության մասին, ինչպես նաև նպաստում են մասնագիտական կողմնորոշման գործընթացին։

Վերջին այցելուները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն էին։ Ավագ դպրոցի աշակերտները Սյունիքում էին հայրենագիտական և բնապահպանական ծրագրի շրջանակում, և առաջին կանգառը հենց ԶՊՄԿ-ն էր։

Համապատասխան հրահանգավորում ստանալուց հետո նրանք այցելել են բաց հանք, ծանոթացել աշխատանքային գործընթացներին, այնուհետև շրջել ֆաբրիկայում, որտեղ մանրամասն ներկայացվել է հանքաքարից մինչև խտանյութ ստանալու ամբողջական արտադրական շղթան։

ԶՊՄԿ-ն շարունակում է մնալ բաց այցելությունների համար հասանելի հարթակ, և նման ձևաչափով հանդիպումները կրում են շարունակական բնույթ։

Այցից հետո «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները նաև պատրաստել են անհատական աշխատանքներ, կիսվել իրենց տպավորություններով և ստացած գիտելիքներով։