ԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street Journal
ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմի ընթացքում իրանական կողմի հասցրած ավիահարվածներից ամենաշատը տուժել է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Սակայն այժմ հենց ԱՄԷ-ն է սկսել ռմբակոծել Իրանը։ Հակամարտությանը նրանց մասնակցության մասին The Wall Street Journal-ին հայտնել են իրավիճակին ծանոթ մի քանի անձինք։ ԱՄԷ-ն ունի ժամանակակից զինված ուժեր՝ հագեցած հետախուզական համակարգերով և արևմտյան արտադրության կործանիչներով (ներառյալ ֆրանսիական Mirage և ամերիկյան F-16 ինքնաթիռները)։ Այժմ երկիրը պատրաստ է օգտագործել դրանք սեփական տնտեսական շահերը պաշտպանելու և Մերձավոր Արևելքում իր աճող ազդեցությունն ամրապնդելու համար։
Իսրայելական և ամերիկյան ուժերի կողմից Իրանի ՀՕՊ համակարգերի ոչնչացումը զգալիորեն նվազեցրել է Էմիրությունների ռազմաօդային ուժերի համար առկա ռիսկերը։ Պաշտոնապես չհաստատված հարձակումների թվում է եղել ապրիլի 8-ին Պարսից ծոցում գտնվող իրանական Լավան կղզու նավթավերամշակման գործարանին հասցված հարվածը։ Այս մասին հայտնել են WSJ-ի աղբյուրները։ Այդ հարվածը խոշոր հրդեհ է առաջացրել և առնվազն մի քանի ամսով շարքից հանել արտադրական հզորությունների զգալի մասը։
Զրուցակիցներից մեկի խոսքով՝ ԱՄՆ-ն ոչ հրապարակայնորեն ողջունել է Էմիրությունների հասցրած հարվածները և հավանություն տվել Պարսից ծոցի այլ երկրների նմանատիպ գործողություններին։ ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել գործողությունները, սակայն հղում է արել նախկին հայտարարություններին, որոնցում նշվում էր թշնամական գործողություններին արձագանքելու վերաբերյալ երկրի իրավունքի մասին։
Ընթացիկ հակամարտության ժամանակ ԱՄԷ-ն դարձել է Իրանի հարձակումների գլխավոր թիրախը։ Իրանը դեպի Էմիրություններ է արձակել ավելի քան 2800 հրթիռ և անօդաչու թռչող սարք՝ ավելին, քան որևէ այլ երկրի, այդ թվում՝ Իսրայելի ուղղությամբ։
Մերձավոր Արևելքի հարցերով վերլուծաբան և ԱՄԷ-ի տնտեսական ու քաղաքական ազդեցության աճի մասին գրքի հեղինակ Դինա Էսֆանդիարին Իրանի դեմ պատերազմի մեջ արաբական երկրի ներգրավումը համարում է կարևոր իրադարձություն։ «Այժմ Թեհրանն է՛լ ավելի մեծ ջանքերով կփորձի սեպ խրել ԱՄԷ-ի և Պարսից ծոցի այն արաբական երկրների միջև, որոնք փորձում են միջնորդի դեր ստանձնել հակամարտության կարգավորման հարցում»,- հավելել է նա։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...