Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը Սամվել Կարապետյանին, ինչպես և սպասելի էր, ցնցումներ է առաջացրել գործող իշխանության կազմում։ Փաշինյանը, որը տևական ժամանակ որևէ խոսք չէր ասել Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին, երեկ լրագրողների հետ զրույցում հունից դուրս է եկել, հայտարարել, թե Կտրիճ Ներսիսյանը (այդպես է Փաշինյանը դիմում Ամենայն Հայոց Կաթողիկոսին) այդ վեղարի տակ արդեն անարգանք է եկեղեցու հասցեին։ Ավելին, շարունակել է, թե կաթողիկոսը վաղուց Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պայքարի առաջնորդներից մեկն է։

«Ուղղակի այն տրամաբանությամբ, որ ինքը որոշակի իրեն հատուկ խորամանկությամբ այնպես է անում, որ ինքը ուրիշներին հրահրի, քաջալերի, և ինքը մնա ստվերում՝ իր պաշտպանությունն ապահովելու համար։ Բայց ես կարծում եմ և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով կհանգուցալուծի նաև այս իրավիճակը»,- ասել է Փաշինյանը՝ նկատելով, որ նորություն չէ, որ եկեղեցին քաղաքական դիրքորոշում է արտահայտում․ «Հեղափոխությունից անմիջապես հետո եկեղեցին քաղաքական գործունեությամբ է զբաղված, և դրա դրսևորումները կան»։

Նրա այս հայտարարությունը վկայում է, որ գործող իշխանությունների գլխավոր խնդիրը ոչ թե Հայ առաքելական եկեղեցու բարենորոգումն է, այլ այն, որ եկեղեցին ունի քաղաքական նախընտրություններ և այդ մասին հայտնում է առանց այլևայլությունների։ Բնական է՝ Հայ առաքելական եկեղեցին, որ դարեր շարունակ ազգային արժեքները պահպանող գլխավոր ինստիտուտն է եղել, չի կարող համակերպվել այն իրականության հետ, երբ Հայաստանի գործող իշխանությունը պարզապես փորձում է փոշիացնել այդ արժեքները և պայքարում է դրա դեմ՝ իր ունեցած մեթոդներով։ Այդ թվում՝ նաև Հայ առաքելական եկեղեցու ամենակարևոր հովանավորներից մեկին խորհրդարանական ընտրություններից առաջ աջակցելով։ Չի բացառվում, որ Փաշինյանը դադարեցնի իր ժամանակավոր մորատորիումը և իր բոլոր սպասարկուներին հանձնարարի կրկին հարձակվել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ։

Աննա Մարգարյան