Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Եվրոպան իր համար պահում է ատոմը, Հայաստանին՝ մթություն առաջարկում

Եվրոպական Միությունը վերջին տարիներին բախվում է էներգետիկ անվտանգության լուրջ խնդիրների։ Ուկրաինական պատերազմի, գազային ճգնաժամերի և էներգակիրների գների կտրուկ տատանումների ֆոնին եվրոպական երկրները վերանայում են իրենց նախկին քաղաքականությունը և ավելի բաց խոսում այն սխալների մասին, որոնք թույլ են տվել՝ հրաժարվելով միջուկային էներգիայի զարգացումից։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը արդեն բաց տեքստով հայտարարում է, որ Եվրոպայում միջուկային էներգիայի մասնաբաժնի կրճատումը ռազմավարական սխալ էր։ Ավելին, Եվրոպական Միությունը հայտարարում է միջուկային տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նոր ծրագրերի, ներդրումների և ֆինանսական երաշխիքների մասին։ Խոսքը հարյուրավոր միլիոն եվրոների աջակցության մասին է, որոնք ուղղվելու են եվրոպական երկրների էներգետիկ կայունության ամրապնդմանը։

Սակայն նույն այդ Եվրոպան բոլորովին այլ մոտեցում է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ։ Այն դեպքում, երբ եվրոպական երկրներն իրենք վերադառնում են միջուկային էներգետիկայի գաղափարին, Հայաստանին շարունակաբար հորդորում են փակել Մեծամորի ատոմակայանը և չգնալ դրա արդիականացման ճանապարհով։

Այս հակասությունն արդեն վաղուց դարձել է քննարկումների առարկա թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական շրջանակներում։ Փորձագետների մի մասը համոզված է, որ Հայաստանի նման փոքր, շրջափակված և սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար ատոմակայանը պարզապես էներգետիկ օբյեկտ չէ, այլ ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ։

Հայաստանի էներգետիկ համակարգը տարիներ շարունակ մեծապես հենվել է հենց ատոմակայանի աշխատանքի վրա։ Այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի զգալի մասը, պահպանում հարաբերական կայուն սակագներ և նվազեցնում արտաքին կախվածությունը։ Հատկապես տարածաշրջանային մշտական լարվածության պայմաններում էներգետիկ ինքնաբավությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։

Այս պայմաններում տարօրինակ է թվում այն իրավիճակը, երբ Եվրոպան սեփական երկրների համար միջուկային էներգիան համարում է ռազմավարական անհրաժեշտություն, իսկ Հայաստանին առաջարկում է հրաժարվել դրանից՝ խոստանալով աջակցել ատոմակայանի շահագործումից հանելու գործընթացին։


Բազմաթիվ մասնագետներ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ատոմակայանի փակումը կարող է Հայաստանին կանգնեցնել նոր կախվածությունների առաջ։ Եթե երկիրը զրկվի սեփական կայուն էներգետիկ աղբյուրից, ապա ստիպված կլինի մեծացնել արտաքին մատակարարներից կախվածությունը, ինչը կարող է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ հետևանքներ ունենալ։

Էներգետիկան վաղուց արդեն միայն տնտեսության ոլորտ չէ։ Այն դարձել է աշխարհաքաղաքական ազդեցության կարևոր գործիք։ Եվ երբ խոշոր ուժերը սեփական շահերից ելնելով վերանայում են իրենց մոտեցումները, բնական հարց է առաջանում՝ արդյոք նույն իրավունքը չունի նաև Հայաստանը՝ առաջնորդվելու բացառապես իր ազգային և պետական շահերով։

Այս ֆոնին առավել ակնհայտ է դառնում, որ միջազգային հարաբերություններում հաճախ գործում են երկակի չափանիշներ։ Այն, ինչը եվրոպական երկրների համար համարվում է անվտանգության և զարգացման գրավական, Հայաստանի դեպքում ներկայացվում է որպես անցյալից մնացած բեռ։ Մինչդեռ իրականությունն այն է, որ էներգետիկ անկախությունը ցանկացած պետության ինքնիշխանության կարևոր հենասյուներից մեկն է, և դրա թուլացումը կարող է երկարաժամկետ ծանր հետևանքներ ունենալ ամբողջ երկրի համար։