Կիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆ՝ ռազմական փորձարկումների համար։ Այս մասին հայտնում է Վեդոմոստի-ն՝ հղում անելով Financial Times-ին։
Նախագիծը նախատեսում է ուկրաինական անօդաչու համակարգերի ժամանակավոր արտահանում՝ ցամաքային, ծովային և օդային գործողությունների համար։ Նախատեսվում է դրանք ԱՄՆ-ում օգտագործել փորձարկումների և գնահատման, ինչպես նաև ամերիկյան բանակի ապագա պահանջների ձևավորման համար։ Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ համաձայնագիրը չի նախատեսում իրավաբանորեն պարտադիր մատակարարումներ, ֆինանսավորում կամ տեխնոլոգիաների փոխանցում։
FT-ի տեղեկություններով՝ համաձայնագիրն արտացոլում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աճող հետաքրքրությունը ուկրաինական ռազմական տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք ակտիվորեն զարգացել են Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականներն ուսումնասիրում են Ուկրաինայում անօդաչու սարքերի կիրառմամբ մարտական գործողությունների փորձը։
«Բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել այնտեղ, և մենք հսկայական ծավալի տեղեկատվություն ենք ստացել։ Իրականում ես անձամբ հաստատել եմ այնտեղ լրացուցիչ անձնակազմի ներկայությունը, որպեսզի սովորենք այդ մարտերից՝ անօդաչու սարքերի կիրառմամբ պաշտպանությունից և հարձակումից»,- ասել է Հեգսեթը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը քաղում է բոլոր հնարավոր դասերը ուկրաինական հակամարտությունից և ստացված գիտելիքները ներդնում սեփական ռազմական համակարգում։
Մարտին FT-ն գրել էր, որ Կիևը բանակցություններ է վարում Վաշինգտոնի և Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների հետ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում մշակված անօդաչու սարքերի հայտնաբերման և որսման տեխնոլոգիաների փոխանցման շուրջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...