ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից, ըստ նախնական տվյալների՝ պայթուցիկ սարքի դետոնացիայից հետո երկաթգծի բացակայության պատճառով։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Յակովլևսկի շրջանում ռելսերից դուրս եկած էլեկտրագնացքն ընթանում էր Ռազումնոյե-Տոմարովկա երթուղով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բացակայել է մոտ 2 մետր երկաթգիծ։
Էլեկտրագնացքում եղել է 15 մարդ։ Մեկ կին ստացել է ոտքի պատռված վերք, ինչպես նաև մեջքի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց։
Դեպքի վայրում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները, այդ թվում՝ ՌԴ ՊՆ սակրավորները։ Արտակարգ պատահարի հանգամանքները ճշտվում են, հավելել է նահանգապետը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...