Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Կալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա

Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, ով աչքի է ընկել Ռուսաստանի վերաբերյալ մի շարք սկանդալային հայտարարություններով, հնչեցնում է օտար գաղափարներ, որոնք դուրս են նրա մանդատից, և անհասկանալի է, թե ով է դրանք նրան թելադրում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը ինչ-որ նման բան գրում է նրան, ինչ-որ մեկը նրան ինչ-որ տեղ է ուղղորդում, դա հասկանալի է։ Միայն թե ոչ ոք չի կարող հասկանալ, թե ով է նրան դա հանձնարարել։ Իսկ գիտե՞ք, թե ինչու նրանք դա չեն կարողանում հասկանալ։ Որովհետև այս հայտարարությունները, որոնք նա անում է, գտնվում են նրա մանդատից դուրս։ Նա իրավունք չունի նման բաներ հայտարարել»,- ասել է Զախարովան։

Զախարովան ընդգծել է, որ Եվրոպական միությունում ավելի ու ավելի շատ մարդիկ են հարցեր տալիս, թե ով է Կայա Կալասը և ում անունից է նա խոսում։

«Սա արդեն նման է «Մապետ շոուի», երբ զվարճալի խոզուկները, գորտուկները, ինչ-որ այլ կերպարներ, աղջիկներ, տղաներ, երեխաներ՝ նրանք կարծես թե ինչ-որ բառեր են արտասանում, բերան են բացում: Երեխաները մեծանում են, նրանք սկսում են հասկանալ, որ ոչ թե զվարճալի Քերմիտ գորտն է խոսում, այլ որ նստած է մի դերասան, ով հորինել է այդ կերպարը»,- պարզաբանել է Զախարովան։

Ավելի վաղ իր ելույթներից մեկում Կալասը հայտարարել էր, թե վերջին 100 տարում Ռուսաստանն իբր հարձակվել է ավելի քան 19 երկրի վրա։ Այնուհետև Կալասը կրկնել էր այս թեզը՝ հավելելով, որ Ռուսաստանը «հարձակումներ» է գործել մի քանի տասնյակ երկրների վրա, այդ թվում՝ Աֆրիկայում։ Զախարովան նախկինում նշել էր, որ Կալասի նմանատիպ հայտարարություններն արտացոլում են նրա դպրոցական ծրագրի գիտելիքների մակարդակը։