Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

«Չենք կարող առաքել ծանրոցը»․ IDBank-ը նախազգուշացնում է «Հայփոստ»-ի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին

Հայաստանում գրանցվել է զանգվածային նամակների ալիք, որը չարաշահում է ազգային փոստային օպերատոր «Հայփոստ»-ի նկատմամբ վստահությունը։ Զեղծարարները ծանրոցների առաքման սպասման ժամանակն օգտագործում են որպես պատրվակ բանկային տվյալներ գողանալու կամ օգտատերերի սմարթֆոններում լրտեսող ծրագրեր տեղադրելու համար։

Խաբեության մեթոդը․ հաղորդագրությունից մինչև սարքի ամբողջական վերահսկում

Սխեման սկսվում է հաղորդագրության, էլեկտրոնային փոստի նամակի կամ մեսենջերում նամակի ստացումից։ Տեքստը միշտ կրկնօրինակում է պաշտոնական հայտարարությունը․ հաղորդվում է «սխալ նշված հասցեի» կամ աննշան գումարի վճարման անհրաժեշտության մասին (սովորաբար 2000-3000 դրամ) մաքսային ձևակերպման կամ պահեստավորման համար։ 

«Խնդրի լուծման» համար զոհին առաջարկում են անցնել հղումով։ Այստեղ սցենարը բաժանվում է 2 վտանգավոր ճանապարհի․

    • Վճարման տվյալների գողություն։ Հղումը տանում է դեպի ֆիշինգային կայք, որն արտաքնապես կրկնօրինակում է Հայփոստի կայքը։ «Վճարելու» փորձի դեպքում օգտատերը մուտքագրում է քարտի ամբողջական տվյալները, ներառյալ քարտի հետնամասի եռանիշ կոդը  և SMS հաղորդագրությամբ ստացվող հաստատման կոդը (OTP)՝ փաստացի զեղծարարներին անձնական հաշիվ մուտք գործելու հնարավորություն տալով։
  • Լրտեսող ծրագրերի տեղադրում։ Օգտատիրոջն առաջարկում են ներբեռնել «պաշտոնական հավելված»` առաքանուն հետևելու համար (հաճախ .apk ֆորմատով Android օգտատերերի համար)։ Իրականում սա լրտեսող ծրագիր է, մուտք է ստանում դեպի բանկային հավելվածներ, որսում գաղտնաբառերը և թույլ է տալիս զեղծարարներին հեռակա կերպով կառավարել սարքը։

Կարևոր կետ․ հաղորդագրությունը գրեթե միշտ հստակ չէ։ Այդպիսի հաղորդագրությունները սովորաբար չեն բացատրում, թե կոնկրետ որ ծանրոցի մասին է խոսքը, չկա հասկանալի հեռախոսահամար, որով կարելի է հետևել ծանրոցի առաքմանը, չկա ուղարկողի մասին հստակ տեղեկատվություն և այլ կարևոր մանրամասներ։ Հաշվարկը հիմնվում է անուշադրության, շտապողականության և հետաքրքրասիրության վրա․ «գուցե սա իմ ծանրոցն է, ավելի լավ է արագ ուղղեմ սխալս»։

Փոստային ֆիշինգը համաշխարհային տարածում ունի, այն հատկապես ակտիվանում է տոնական օրերին և զեղչերի ժամանակ։ Հայաստանում այս մեթոդը համարվում է ծայրաստիճան վտանգավոր․ Կենտրոնական բանկը և Հայփոստը ամեն տարի հրապարակում են պաշտոնական հայտարարություններ՝ զգուշացնելով կեղծ դոմենների մասին։

Իրավաբանական ծուղակ

Այս «փոստային» ծուղակի նենգությունը կայանում է նրանում, որ օգտատերն ինքն է նախաձեռնում տվյալների մուտքագրումը կեղծ հարթակում։ Քանի որ զեղծարարությունը հիմնված է մեկանգամյա գաղտնաբառի վրա, բանկը այն համարում է օրինական։ Լրտեսող ծրագրի ներբեռնման դեպքում իրավիճակը բարդանում է․ չստուգված աղբյուրներից ծրագրերի կամավոր ներբեռնումը ֆինանսական հաստատություններին ազատում է հետագա գանձումների պատասխանատվությունից։

IDBank-ը խորհուրդ է տալիս․

Թվային գրագիտությունը ձեր գումարների պաշտպանության միակ հուսալի ձևն է։ Պահպանեք հետևյալ կանոնները․

  • Ստուգեք դոմենը։ Հայփոստի կողմից պաշտոնական հաղորդագրությունները գալիս են միայն haypost.am դոմենով։ Ցանկացած այլ տարբերակ, օրինակ՝ haypost.cc, haypost.click կամ hay-post.info, հաստատապես կրկնօրինակման նշան է։
  • Մի անցեք հաղորդագրություններում նշված հղումներով։ Եթե իսկապես ծանրոց եք սպասում, ստուգեք վերջինիս կարգավիճակը պաշտոնական կայքում՝ ձեռքով մուտքագրելով ծանրոցին հետևելու համարը, կամ պաշտոնական բջջային հավելվածի միջոցով՝ ներբեռնված App Store-ից կամ Google Play-ից։
  • Ոչ մի «լրացուցիչ վճար» այլ կայքերում։ Իրական փոստը «հասցեն ուղղելու» նպատակով չի պահանջում փոքր փոխանցումներ մեսենջերների միջոցով։
  • Օգտվեք պաշտոնական աջակցությունից։ Եթե կասկածներ ունեք, կապ հաստատեք Հայփոստի հետ պաշտոնական հեռախոսահամարով՝ 010 514514։

Եթե արդեն անցել եք հղումով և մուտքագրել ձեր տվյալները կամ ներբեռնել հավելվածը՝ անմիջապես կապ հաստատեք բանկի հետ պաշտոնական համարով և հետևեք աջակցման ծառայության հրահանգներին։ 

Հիշեք․ ձեր ֆինանսական անվտանգությունը սկսվում է ձեր իսկ զգոնությունից։ Թույլ մի տվեք, որ կեղծ հաղորդագրությունները դառնան իրական սպառնալիք ձեր բյուջեի համար։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ