Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրարշավ է, ու Նիկոլ Փաշինյանը օրերս բորբոքված ասում էր, թե՝ էդ ինչո՞վ էր Ղարաբաղը մերը...

Իսկ ինչե՞ր է ասել Փաշինյանը վերջին 8 տարին Արցախի ու արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Հատկանշական պահերի փոքր «ծաղկաքաղ»:

Այսպես. 2018 թիվ, օգոստոս. ժողովո՜ւրդ, «փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են ձեռք բերում, ֆեյքեր են վարձում..., որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Դուք պատկերացնո՞ւմ եք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու»:

Նույն՝ 2018-19 թվականներ. Փաշինյանն ասում է, թե ինքը լիազորված չի Արցախի անունից բանակցել, ինքը միայն Հայաստանի անունից կարող է բանակցել, իսկ Արցախը պետք է ներկայացնեն ԼՂՀ ընտրված իշխանությունները:

Նույն՝ 2018-19 թթ. Փաշինյանը հայտարարում է, թե ինքը Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցությունները կվարի իր կետից (զրոյական կետից):

Բայց 2019 թվականի սկզբին Փաշինյանը գործնականում հանրությունից գաղտնի է պահում հակամարտության կարգավորման առաջարկություն ստանալու հանգամանքը:

Եվ ապա՝ 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում հայտարարում է. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Սա գործնականում ազդանշան եղավ Ադրբեջանին ու Թուրքիային՝ պատերազմ սկսելու համար:

Իսկ 2020 թվականի փետրվարին Մյունխենում հայտարարում է, որ բանակցային գործընթացում «միկրոհեղափոխություններ» են պետք: Նույն թվականի մայիսին ԱԺ-ում հայտարարում է, թե «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»:

Ի դեպ, 2020 թ. սեպտեմբերի 25-26-ին հարցազրույց է տալիս Հ1-ին, ու կանխավ հայտարարվում է, թե այնպիսի բան է Փաշինյանն ասելու, որ Ադրբեջանը ներսից պայթի՝ պատկերավոր ասած: Չի ասում:

Բայց հաջորդ օրը պայթում է պատերազմը, առանց որևէ փոխաբերության:

Պատերազմից ու բանակը և ժողովրդին ծանր պարտության տանելուց հետո՝ նոյեմբերին հայտարարում է, թե «Շու շին դժբախտ, դժգույն քաղաք էր, պե՞տք էր մեզ Շուշին...»:

Փաշինյանը 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններում ինչ-որ կերպ վերարտադրվում է՝ հիմնական խոստում ունենալով Շուշիի, Հադրութի դեօկուպացիան, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը:

2022-ի մայիսին սկսում է խոսել այն մասին, որ պետք է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնել:

Ամենասև կետը. 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, Մակրոնի ու Շառլ Միշելի «քավորությամբ», Փաշինյանը Ալիևի առաջ պաշտոնապես ուրանում է Արցախը, այն ճանաչում է ադրբեջանական:

Կհիշեք՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ մոտ 9 ամիս Արցախի հայությանը բլոկադայի ենթարկելուց հետո Ադրբեջանը հարձակվում է, Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը պատերազմի մեջ չի ներքաշվելու, ապա նաև պնդում է, թե Արցախի քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում:

Խիստ հակիրճ՝ 2024, 2025 թվականներ և մեր օրեր: Փաշինյանը հայտարարում է, թե Արցախն «էն գլխից» հանձնած էր, թե ԼՂՀ իշխանություններն են հանձնել, թե «փախել են, չեն կռվել», թե իր սխալն է, որ դեռ 2018-ին չէր ասում, որ Արցախը ադրբեջանական է և... վերջ:

Եվ, հիմա՝ ի՜նչ Արցախ, ի՜նչ Ղարաբաղ, ե՞րբ է մերը եղել, ինչո՞վ... Պրծե՛ք, խաշլաման սառավ, խորովածը վառվեց:

Ա․Հ․

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում