Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել
Հայաստանի իշխանությունները ընդդիմադիրներին պատժելու ամենևին ոչ նոր, բայց արդյունավետ մեթոդ են գտել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին տարբեր մարզերում վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկում հարյուրավոր անձանց։ Ընդ որում, այդ ամենը արվում է համայնքապետարանների և մարզպետարանների համակարգմամբ, հստակ ցուցակներով, և հատկապես Արմավիրի, Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզերում, ինչպես հայտնեց մեր իրազեկ աղբյուրը, տարբեր տղամարդկանց ծանուցագրեր են ուղարկում՝ պահանջելով մայիսի վերջին ներկայանալ զինկոմիսարիատներ և անցնել մեկամսյա վարժական հավաքներ ՀՀ զինված ուժերի կազմում։ Դեռևս հունվարի 8-ին կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկվել էր պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու հարցը և, հենց ընտրական փուլը նկատի ունենալով, ամենամեծ կոնցենտրացիան որոշվել էր իրականացվել այդ փուլում, մասնավորապես՝ մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ և ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ։
Այդ ժամկետներն էլ օգտագործելով՝ զինկոմիսարիատները ծանուցագրեր են ուղարկում ընդդիմադիր տարբեր անձանց՝ պահանջելով ներկայանալ, հակառակ պարագայում սպառնալով պատասխանատվության ենթարկել ռազմական ոստիկանության միջոցով։ Այդ կերպ նախ ընդդիմադիր շտաբների աշխատանքն են փորձում կազմալուծել՝ ակտիվիստներին տանելով վարժական հավաքների, նաև զրկելով ընդդիմության օգտին աշխատելու հնարավորությունից։ Սա ուշագրավ է այն առումով, որ եթե ընդդիմությունը աղմուկ բարձրացնի, ապա այդ հանգամանքը կարող են օգտագործել՝ ընդդիմությանը մեղադրելու, թե իբր դեմ են Հայաստանի զինված ուժերի զարգացմանը։
Աննա Մարգարյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից