Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները

 Ռուսաստանի Կոմունիստական ​​կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է, որ Մոսկվան դադարի հյուրընկալել Նիկոլ Փաշինյանին: Այս հայտարարությունը հնչել է մի քանի օր անց այն բանից, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել էր Ուկրաինայի իրադարձությունների հետ։

«Ես կարող էի պատկերացնել ամեն ինչ, բացի այն, որ Երևանից կհնչեն Կարմիր հրապարակին կրակելու սպառնալիքներ»,- ասել է նա՝ առանց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի անունը նշելու, բայց հստակորեն նկատի ունենալով նրա ելույթը Երևանում: Մայիսի 4-ին, Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթում Ուկրաինայի նախագահն ասել էր, որ ռուսները վախենում են, որ «Կարմիր հրապարակի վրայով անօդաչու թռչող սարքեր կբզզան»:

«Հարց է առաջանում, ինչո՞ւ են նրանք սա թույլ տալիս Երևանում և ինչո՞ւ են Փաշինյանին ընդունում Մոսկվայում: Ես պնդելու եմ, որ այս գործիչը, անկախ նրանից, թե ինչպես են նրան քվեարկում, այլևս երբեք չհայտնվի մեր մայրաքաղաքում»,- ասել է Զյուգանովը։ Կոմունիստական ​​կուսակցության առաջնորդի պնդմամբ՝ Հայաստանի վարչապետը «նվաստացրել և վիրավորել է Ռուսաստանին», և որ ավելի մեծ վիրավորանք դժվար է պատկերացնել մեծ տոնի նախօրեին։ Ռուսական կոմկուսի առաջնորդի այս հայտարարությունն ամենևին էլ պատահական չէ և տեղավորվում է վերջին օրերին Մոսկվայից հնչող քննադատական հայտարարությունների մեջ։

Բնականաբար, այն համաձայնեցված է եղել պաշտոնական Կրեմլի հետ, որտեղից ամենօրյա պարբերականությամբ խիստ հայտարարություններ են հնչում Հայաստանի իշխանությունների հասցեին։ Մեծ հաշվով, եթե Մոսկվայում որոշել ընդունել Նիկոլ Փաշինյանին, ապա որևէ մեկը Զյուգանովին չի նայի, բայց և վերջինիս ազդեցությունը թերագնահատել ևս չարժե։ Իսկ Ռուսաստանը առաջիկայում շատ ավելի խիստ հայտարարություններ է անելու, թերևս, չանցնելով կոշտ քայլերի, որոնք կարող են սպասելի լինել արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, եթե Փաշինյանին, իհարկե, հաջողվի կրկին զավթել իշխանությունը, իսկ այն, որ դրա հնարավորությունները չափազանց նվազ են, որևէ մեկը չի կասկածում։

Տաթև Բադալյան