Ճամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-ից
Արդեն որոշե՞լ ես, թե որտեղ ես անցկացնելու հանգիստդ։ Թեև ճամփորդությունը միշտ ասոցացվում է հաճելի սպասումների հետ, դրա պլանավորումը հաճախ կարող է դառնալ իրական մարտահրավեր։ Հնարավոր խնդիրներից խուսափելու և հանգիստը լիարժեք վայելելու համար IDBank-ը կազմել է պարզ ճամփորդական ուղեցույց՝ լի օգտակար խորհուրդներով:
Ընտրիր ուղղությունը
Որոշիր՝ ինչ տեսակի հանգիստ ես ուզում՝ պասիվ, ծովափնյա, թե ակտիվ ու արկածային։ Քո որոշումը պետք է համապատասխանի բյուջեիդ և սպասելիքներիդ։
Սահմանիր բյուջե
Բաժանիր ծախսերդ տոմսերի, կացարանի, սնունդի, տրանսպորտի, գնումների և ժամանցի միջև։ Միշտ փորձիր բյուջեն պլանավորել 10-15% ավելի՝ չնախատեսված ծախսերի համար։
Գտիր և ամրագրիր ավիատոմսերը ճիշտ ժամանակին
Ավիատոմսերի գները հաճախ են տատանվում, ուստի անհրաժեշտ է հետևել գներին մի քանի օր շարունակ՝ որոնելով տարբեր ավիաընկերությունների կայքերում։ Մի փոքր երկար փնտրտուքը թույլ կտա ոչ միայն առավել մատչելի ավիատոմսեր ձեռք բերել, այլ նաև գտնել այդ պահի շահավետ առաջարկներն ու արշավները։
Օրինակ IDBank-ն իր պրեմիում քարտապանների համար անակնկալ ունի․ մինչև 2026 հունիսի 30-ը ներառյալ, «All Airlines» արշավի շրջանակում, Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները բոլոր ավիաընկերություններից ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin։ Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ առավելագույնը հանրագումարային մինչև 25 000 idcoin տվյալ օրացուցային ամսում կատարված վճարումների համար (հարկումից հետո՝ անկախ իր քարտերի քանակից։
Արշավի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ընտրիր կացարան
Ստուգիր քո նախընտրած հյուրանոցի կամ կացարանի գնահատականը, նաև վերջին կարծիքները, որոնք հաճախ ավելի իրական են պատկերում սպասվող փորձը։
Չմոռանաս ստուգել փաստաթղթերդ
Անսպասելի իրավիճակներից, օրինակ՝ ինտերնետ չունենալուց, խուսափելու համար փաստաթղթերդ պահիր կա՛մ թղթային տարբերակով, կա՛մ հեռախոսի մեջ screenshot արված։
Ճիշտ հավաքիր ճամպրուկդ
Մի վերցրու ավելորդ իրեր, իսկ որպեսզի հագուստը քիչ տեղ զբաղեցնի և չճմրթվի, փորձիր այն «գլորելով» դասավորել։
Պլանավորիր տեխնիկական կողմը
Ներբեռնիր օֆլայն քարտեզներ, միաժամանակ գումար ունեցիր և՛ քարտին, և՛ կանխիկ տարբերակով՝ ռիսկերի նվազեցման համար։
Տեղում կողմնորոշվելու պլան մշակիր
Քաղաքը ճանաչելու լավագույն ձևը հիմնական զբոսաշրջային վայրերից դուրս գալն է։ Հենց այստեղ կարող ես բացահայտել իրական մշակույթը և տեղական համեղ սնունդը։
Մի շտապիր օգտվել տաքսի ծառայություններից
Փորձիր օգտվել տեղական տրանսպորտից, քանի որ այն հաճախ 2-3 անգամ ավելի մատչելի է լինում։
Ահա և վերջ․ քո իդեալական հանգիստը պատրաստ է։ Քեզ մնում է վերցնել IDBank-ի քարտդ, ճամպրուկներդ և մեկնել երկար սպասված ճամփորդության։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...